Համացանց 13:38 23/12/2024 Հայաստան

Անի Քոչար. Այս տարի կյանքս լրիվ կինո էր, ես էլ լրիվ կինոյի աղջիկը

«Այս տարին ինձ համար շատ կորուստների տարի եղավ, թե՛ մարդկային, թե՛ նյութական և թե՛ առողջական: Բայց ի վերջո շատ բան ինձ հաջողվեց փրկել, վերականգնել կամ վերադարձնել: Այն, ամենն, ինչ իմաստ ուներ և կարևորություն կամ գոնե հնարավոր էր»,-գրում է լրագրող, մոդել Անի Քոչարը։

Նա նշում է.

«Այս տարի կյանքս լրիվ կինո էր, ես էլ լրիվ կինոյի աղջիկը ու ես հաջողեցի. անգամ իմ հավատը չի գալիս (ու, թեև ոչ մի փակագիծ բացել չեմ կարող, բայց հավատացեք չեմ չափազանցնում):

Բաներ կար, որ բաց թողեցի, թողեցի ու հերթական անգամ համոզվեցի, թե որքան ներողամիտ ու շռայլ եմ գտնվել ոմանց հարցում, իսկ իրենք դա վերագրել են իրեց արժանիքներին:
Ես դատը միշտ թողնում եմ Տիրոջը։

Միայն այն, որ ես ողջ մնացի այս տարում, արդեն իսկ մեե՜ծ բարեբախտություն է և այդքանով իսկ կարելի է հաջողակ համարել . էլի ու էլի փառք Տիրոջը:
Հաջողակ էր նաև այն պարզ պատճառով, որ հենց այս տարի հրատարակվեց իմ 2-րդ գիրքը՝ «Կյանքը երկրորդ փորձից» և արդեն իսկ վերահրատարակվել է:

Ամենաթանկն ու կարևորը, որ երկու ձագերս կողքիս են ու ինձ ունեն, մի չհանձնվող մամա ունեն»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}