Նա մի ողջ հասարակություն փորձում է ներքաշել իր հակապետական և հակաազգային թեզերի մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է
«Նիկոլին իրականում ոչինչ պետք չէ համոզել կամ ապացուցել։
Նա մի ողջ հասարակություն փորձում է ներքաշել իր հակապետական և հակաազգային թեզերի մեջ։
Նիկոլին ընդամենը պետք է խորհուրդ տալ (թեպետ ինքն իրեն աստված համարող մարդուն ի՞նչ խորհուրդ), թող խոսի Իսրայելի նախկին ղեկավար Շիմոն Պերեսի հետ։ Թող պատմի Շիմոն Պերեսին, թե ինչպես երկիրը կործանեց ու մեղքը բարդեց բոլորի վրա(ցանկացած ոք, ով հավակնում է իշխանության, այդ պահից նա պատասխանատու է ներկայի, անցյալի ու ապագայի համար), և թող հարցնի, թե ինչ կաներ Շիմոն Պերեսը կամ որ ավելի ճիշտ է` ի՞նչ արեց Շիմոն Պերեսը, երբ Իսրայելը ենթարկվում էր հարձակման բոլոր կողմերից, երբ երկրում չկար ոչ բնական հարստություն, ո'չ գյուղատնտեսություն, ո'չ էլ անգամ պատրաստի մասնագետներ։
Ես որ արդեն շատ վաղուց ոչինչ համոզելու, ապացուցելու չունեմ ոչ Նիկոլին և ո'չ էլ իր հպատակներին»։
Հարակից հրապարակումներ`
- Չափազանց օգտակար կլինի, որ Փաշինյանը բանավիճի Փաշինյանի հետ. Լևոն Տեր-Պետրոյանի մամուլի խոսնակի արձագանքը Փաշինյանին
- Տիկտոկյան կոմիկ պերսոնաժների հետ ոչ ոք լուրջ թեմաներ, իհարկե, չի քննարկի. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը Փաշինյանի՝ բանավեճի հրավերին
- Եթե նա շատ է ուզում բանավիճել, ապա խորհուրդ ենք տալիս բանավիճել համանախագահ երկրների նախագահների հետ.Սերժ Սարգսյանի գրասենյակի պատասխանը Փաշինյանին
- Փաշինյանը ստելով՝ փորձում է ինքն իրեն արդացնել Արցախ կորստի և զոհերի համար․ Լևոն Քոչարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան