Բնապահպաններ. Սև ծովի ափին սատկած դելֆինների կոկորդում արյուն և փրփուր է հայտնաբերվել
Սև ծովի ափին դելֆինների զանգվածային անկում է գրանցվել լցանավերի վթարի պատճառով նավթի արտահոսքից հետո: Երկու դելֆինների դիակները զննելուց հետո կոկորդում արյուն և փրփուր է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է Delphi գիտական և բնապահպանական կենտրոնի Telegram ալիքը։
«Կրասնոդարի երկրամասի ափամերձ տարածքում նման դեպքերը չափազանց հազվադեպ են, սա չափազանց տագնապալի իրավիճակ է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նմուշներ են վերցվել կաթնասուններից՝ մահվան պատճառների հետագա ուսումնասիրության համար. հնարավոր պատճառների թվում են մազութից թունավորումը, սուր վարակը և ներքին վնասվածքները կամ ուղեղի ցնցումը:
Փորձագետները պնդում են, որ դելֆինների մահվան ստույգ պատճառները պարզելու համար անհրաժեշտ է հետաքննություն և դիահերձում։ Նշվում է, որ կարգավորող մարմիններն արդեն ծանուցվել են։
Վեստի.ռու-ն գրում է, որ երկուշաբթի առավոտյան բնապահպանները հայտնաբերել են 10 դելֆինների մարմիններ, որոնք ափին էին հայտնվել Կերչի նեղուցում նավթի լցանավերի վթարից հետո։ Զանգվածային արտահոսք է տեղի ունեցել Նովոռոսիյսկի լողափերից մեկում՝ արտակարգ դեպքի վայրից մոտավորապես 60-70 կիլոմետր հեռավորության վրա։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում