Համացանց 16:31 23/12/2024 Աշխարհում

Եվգենի Պետրոսյանի ընտանիքում uկանդալ է ծագել

Հաղորդավար, հումորիստ Եվգենի Պետրոսյանի ավագ դուստրը պահանջում է ԴՆԹ անալիզ՝ համոզվելու, որ Տատյանա Բրուխունովայի երեխաների հայրը հենց իր հայրն է։

kp.ru-ն գրում է, որ Վիկտորինան երբեք չի տեսել իր կրտսեր եղբորը՝ Վահանին և քրոջը՝ Մաթիլդային։ Նա  ապրում է Ամերիկայում և խզել է բոլոր կապերը իր հոր հետ։

Եվգենի Պետրոսյանը Ելենա Ստեպանենկոյից բաժանվելուց հետո դադարել է շփվել իր ավագ դստեր՝ Վիկտորինայի հետ․ նրա մայրը բալետի պարուհի Բելլա Կրիգերն է։ Վիկտորինան շատ մտերիմ է եղել խորթ մոր հետ և խնդրել է հորը փոխել միտքը և չամուսնանալ Տատյանա Բրուխունովայի հետ։

Նշվում է, որ Վիկտորինան չի հավատում հոր հինգերորդ կնոջ զգացմունքների անկեղծությանը: 5-tv.ru-ի հաղորդմամբ, նա կասկածում է, որ կինը խաբել է հորը, երեխաների հայրը Եվգենի Պետրոսյանը չէ։ 

Նա կարծում է, որ երեխաներն ամենևին էլ նրանից չեն։ Ըստ լուրերի, Պետրոսյանը հրաժարվում է ԴՆԹ անել՝ պնդելով, որ երեխաներն իրենն են։

Վերջերս Եվգենի Պետրոսյանը դատական ​​հայց է ներկայացրել իր ավագ դստեր դեմ։ 79-ամյա Պետրոսյանը պահանջում է, որ 56-ամյա Վիկտորինային Մոսկվայի իր բնակարանի գրանցումից հանեն։ Բնակելի տարածքի արժեքը մոտ 20 միլիոն ռուբլի է: 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}