Հայ nրբnւhիների գործած Ղազիրի գորգը՝ Հայոց ցեղասպանnւթյան թանգարան-ինստիտուտում
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ստացել է արժեքավոր նվիրատվություն՝ Ղազիրի (Լիբանան) որբանոցի հայ որբուհիների գործած գորգը, որը գործվել է 1920-ական թթ․Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից տեղեկանում ենք, որ նվիրատուն բանասիրության դոկտոր, պրոֆեսոր, Կալիֆոռնիայի պետական համալսարանի (Նորթրիջ, ԱՄՆ) դասախոս Վահրամ Շեմասյանն է։ Նա գորգը ձեռք է բերել էլետրոնային աճուրդից։
Գորգը բուսածաղկային հորինվածքով է, երիզված հինգ գոտով, որի գեղազարդման համակարգում օգտագործված են Սպահանի դպրոցի ավանդույթները։ Այն գործվել է Մերձավոր Արևելքի ամերիկյան որբանոցում 1923 թ․ ստեղծված գորգագործական ֆաբրիկայում, որտեղ շուրջ վեց տարիների ընթացքում` (1923-1929) ստեղծվել է ավելի քան 3200 գորգ։ Ֆաբրիկայի ստեղծման նախաձեռնողը շվեյցարացի միսիոներ, Ղազիրի իգական որբանոցի տնօրեն Յակոբ Քյունցլերն է, որն իր հայանպաստ գործունեության համար արժանացել է «Հայ որբերի հայր» կոչմանը, նրան իր որբուհիները դիմում էին «պապա»։ Ֆաբրիկայի աշխատանքները ղեկավարում էր ուրֆացի Հովհաննես Թաշճյանը։
Հատկանշական է, որ ուղիղ 99 տարի առաջ՝ 1925 դեկտեմբերի 4-ին, նմանատիպ մի գորգ՝ գործված Ղազիր հայ որբուհիների կողմից նվիրաբերվել է ԱՄՆ նախագահ Քալվին Քուլիջին (1923-1929)։ Գորգի հակառակ կողմում գրված էր․ “Պատրաստված է հայ աղջիկների կողմից Սիրիայի Ղազիր քաղաքում գտնվող Մերձավոր Արևելքի նպաստամատույցի որբանոցում և ներկայացվել որպես «Ոսկե Կանոն»-ի երախտագիտության նշան նախագահ Քուլիջին” ( “Made by Armenian girls in the Ghazir, Syria, orphanage of the Near East Relief and presented as Golden Rule token of appreciation to president Coolidge”).
Թանգարանի ստեղծումից ի վեր ՀՑԹԻ-ի հավաքածուի մեջ գտնվում են նաև տարբեր երկրների նվիրատուների կողմից ստացված Ղազիրի որբանոցի սանուհիներին առչվող այլ թանգարանային առարկաներ, օրինակ` լիբանանահայ բժիշկ Հրայր-Մկրտիչ Սրապյանից ստացված նամանտիպ գորգը՝ գործված որբուհիների կողմից (2017), Արշակ Դավիդյանից ստացված Վերժին Ակոջանյանի Ղազիրի որբանոցի բաղնիքի գոտկաշորը (2013), Բրունո Թադևոսյանի կողմից՝ Նոյեմզար Ջիվելեկյանի գորգագործի վկայականը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան