Դատավարությունը կարող է վերջանալ Սամվել Վարդանյանի պարգևատրմամբ․ Նարեկ Մալյան
Հնարավոր է ինտրիգ ակնկալել Սամվել Վարդանյանի դեմ դատից՝ հաշվի առնելով Հակոբ Ասլանյանի այսօրվա կարգավիճակը, լրագրողի հարցին ի պատասխան հասարակական գործիչ, գրող Նարեկ Մալյանն ասաց․
«Հաշվի առնելով, որ Ասլանյանն այսօր Նիկոլ Փաշինյանի իշխանության համար շատ մեծ վտանգ է ներկայացնում, կարծում եմ դատավարությունը կարող է վերջանալ՝ Սամվել Վարդանյանին պարգևատրմամբ։ Ես եկել եմ այդ պարգևատրման արարողությունը տեսնեմ»,- ասաց Մալյանը։
Մալյանը նաև ընդգծեց ընդդիմադիր գործիչների բացակայությունը դատավարության նիստին։
«Ինչպես տեսնում եք՝ դատավարությանը «եկել» են լիքը ընդդիմադիր գործիչներ, որոնք տաղավարից տաղավար են վազվզում և ակտիվ հարցազրույցներ են տալիս։ Սա, իհարկե, սարկազմով եմ ասում»,- ասաց նա։
Նշենք, որ այսօր Աջափնյակի դատարանում ընթանում է Սամվել Վարդանյանի՝ «ավտոբուսի գործով» հիմնական դատալսումները, որի ընթացքում նախատեսված է Սամվել Վարդանյանի հարցաքննությունը։ Հիշեցնենք, որ Սամվել Վարդանյանը մեղադրվում է խուլիգանություն կատարելու ու անհանդուրժողականություն հրահրելու համար՝ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ միջադեպի փաստով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան