Բա դու ո՞ւմ ետևում ես թաքնվում`ոստիկանության զորքի՞, թե՞ զրահապատ շքախմբի․ քաղաքացիները պատասխանում են Փաշինյանին
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Լավ է, որ նախկին նախագահները իրենց ներկայացուցիչների միջոցով արձագանքել են ԼՂ բանակցային գործընթացին վերաբերող իմ այսօրվա գրառմանը: Բայց ես ներկայացուցիչների ետեւում չեմ թաքնվում, կարծում եմ ճիշտ կլինի՝ իրենք էլ չթաքնվեն:
Պատրաստ եմ նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավեճի ֆորմատով հիմնավորել ասածներս: Սպասում եմ այսօրվա գրառումս վիճարկող նախագահների արձագանքին»:
Քաղքացիներն էլ մեկնաբանություններում պատասխանել են Փաշինյանին՝ գրելով․
«Բա դու ո՞ւմ ետևում ես թաքնվում ոստիկանության զորքի՞, թե՞ զրահապատ շքախմբի»։
«Այսօր այդ օրակա՞րգն է կարեւոր, թե՞ շեղելու հարց է»։
«Եթե իրենք չգան քո հետ բանավեճի կհրապարակե՞ս մի փաստաթուղթ,որում նշված է որ 1994թ․-ից բանակցությունները տարվել են,որ Արցախը ճանաչվի ադրբեջանի մաս...դե հրապարակի...»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան