ԱՄՆ Պետդեպարտամենտն իր քաղաքացիներին հորդորել է անհապաղ լքել Բելառուսը
ԱՄՆ Պետդեպարտամենտը Բելառուսում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ լքել հանրապետության տարածքը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդագրություն է տարածել գերատեսչության մամուլի ծառայությունը։
«Մի՛ մեկնեք Բելառուս»,-ցուցում է իջեցվել գերատեսչությունից:
Նշվում է, որ ԱՄՆ քաղաքացիները պետք է զգույշ լինեն, երբ պատրաստվում են լքել երկիրը, քանի որ հարևան երկրների հետ սահմանային անցակետերը, իբր, կարող են փակվել առանց նախազգուշացման:
2023 թվականի օգոստոսին Պետդեպարտամենտն արդեն հրապարակել էր կոչ, ամերիկացիներին հորդորելով հեռանան Բելառուսից՝ Լիտվայի հետ սահմանին որոշ անցակետերի փակման պատճառով։
Հարակից հրապարակումներ`
- Բելառուսի նախագահական ընտրություններում Լուկաշենկոն 7-րդ անգամ գրանցվեց որպես թեկնածու
- Լուկաշենկո. Աստված չանի՝ Բելառուսում կին նախագահ ընտրեն
- Բելառուսը հայտնել է ԵՄ-ի հետ սահմանին 60 միգրանտի մահվան մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան