Սամվել Վարդանյանի նկատմամբ հանցագործության կազմակերպիչը հանդիսացել է ՔՊ-ի բարձրագույն ղեկավարությունը․ Մելիքյան
«Սա հանցագործության մասին հաղորդում է, որը ներկայացրել է տուժող ճանաչված Հակոբ Ասլանյանը։ Այն քանի որ հանրային մեղադրանքի գործ է, ոչ թե՝ մասնավոր, որևէ իրավական հետևանք վարույթի ընթացքի վրա ունենալ չի կարող։ Սակայն պրակտիկան ցույց է տալիս, որ այն դեպքերում, երբ անգամ հանրային մեղադրանքի գործով տուժողը դիրքորոշում է փոխում, էապես ազդում է վարույթի ընթացի վրա։ Մենք անգամ դրա մասին չենք էլ ուզում խոսել, որովհետև մենք չենք համարում, որ Սամվել Վարդանյանը հանցանք է գործել։ Ավելին, պնդում ենք՝ Սամվել Վարդանյանը հանցանք չի գործել և հակառակաը՝ հանդիսացել է հանցանքի զոհ։ Նկատի ունենք՝ դեպքից հետո տեղի ունեցած խոշտանգման փաստը»,- հայտնի «ավտոբուսի գործով»,- դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Վարդանյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Մելիքյանը նշեց, որ եթե խոսվում է ժողովրդավարությունից, ապա պետք է տեսնել,թե ինչ է տեղի ունենում Արևմուտքում։
«Ես չեմ խրախուսում, բայց փաստ է՝ կոշիկ են նետում, ձու են նետում նախագահի վրա։ Քաղաքացին իրավունք ունի կոշտ քննադատության։ Ցավոք, մեր երկիրն իրավական չէ և Սամվել Վարդանյանի դեպքով տեսանք բոլոր հետևանքները»,- հավելեց իրավաբանը։
Նրա կարծիքով՝ այս գործում մեծ է ՔՊ-ի գործոնը։
«Միջադեպից անմիջապես հետո Ալեն Սիմոնյանը կատարեց գրառում, որը դրվեց ՔՊ-ի պաշտոնական էջում։ Որակումներ տվեցին, որից ժամեր անց տեղի ունեցավ խոշտանգման դեպքը։ Այսինքն՝ համարում ենք, որ այս խոշտանգման փաստի հիմքում դրված է եղել հենց ՔՊ-ի, այլ ոչ թե ոստիկանության կամ այլ կառույցի մտադրությունը կամ բացասական վերաբերմունքը Սամվելի նկատմամբ, որը չկար։ Սամվել Վարդանյանի նկատմամբ հանցագործության կազմակերպիչը հանդիսացել է ՔՊ-ի բարձրագույն ղեկավարությունը։ Թե քաղաքական փոփոխությունից հետո Հակոբ Ասլանյանի կարգավիճակի փոփոխությունից հետո ինչ փոփոխություն տեղի կունենա , չեմ կարող ասել»,- եզրափակեց Մելիքյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան