Սիրիայի արտգործնախարարի պաշտոնակատարը կրթություն է ստացել Թուրքիայում
Սիրիայի նոր իշխանություններն արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար են նշանակել Ասաադ Հասան ալ-Շիբանիին: Այդ մասին տեղեկացրել է սիրիական «SANA» լրատվական գործակալություննը:
Reuters-ը, հղում անելով իր աղբյուրին, տեղեկացնում է, որ այդ քայլն արվել է՝ ի պատասխան սիրիական ժողովրդի՝ միջազգային հարաբերություններ հաստատելու իր ձգտմանը, որոնք խաղաղություն և կայունություն կբերեն։
«էրմենիհաբերը» գրում է, որ թուրքական լրատվամիջոցները որոշ ուշագրավ տեղեկություններ են հայտնել ալ-Շիբանիի կենսագրության և գործունեության մասին:
Սիրիայի նորանշանակ արտգործնախարարը կրթություն է ստացել Թուրքիայում՝ մասնավորապես 2022-ին պաշտպանելով մագիստրոսական թեզ Ստամբուլում գտնվող Սաբահաթթին Զաիմի համալսարանում:
Լրատվամիջոցների տեղեկություններով, «Հայաթ Թահրիր աշ-Շամ» կազմակերպության վարչության ղեկավարի պաշտոնում ալ-Շիբանին ակտիվորեն մասնակցել է միջազգային բանակցություններին՝ հանդիպելով ՄԱԿ-ի կազմակերպությունների ներկայացուցիչների, օտարերկրյա քաղաքական գործիչների և դիվանագետների հետ:
Ալ-Շիբանին ծագումով արաբական ընտանիքից է Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Հասաքե շրջանից: Դամասկոսի համալսարանում ստացել է թարգմանչի կրթություն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան