«Հանրային ձայն»ի նախկին անդամ Գրիգոր Հարությունյանն իր մասնակցությամբ օգնեց ՔՊ-ին ընդունել «կարմիր գծերի» մասին որոշումը
«Լյուստրացիա տեղի կունենա, ով քվեարկի այս նախագծին, առնվազն իշխանության կողմնակից է»,-«կարմիր գծերի» թանկացում ենթադրող նախագիծը քվերակելուց առաջ հայտարարեց ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը՝ նշելով որ ընդդիմությունը որոշել է չմասնակցել քվեարկությանը, որպեսզի անհրաժեշտ 33 ավագանու անդամի քվեարկություն չապահովվի և օրինագիծը չընդունվի։
Սուքիասյանը նաև քաղաքացիներին կոչ արեց «կարմիր գծերի» համար տարեկան վճարումներ չանել, դեռևս բավարարվել փոքր փաթեթներով, քանի որ հնարավոր է, որ վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում էլ հաղթեն և կարմիր գծերի վճարներն ընդհանրապես չեղյալ համարվեն։
Տիգրան Ավինյանը մինչև քվեարկությունը 15 րոպեանոց ընդմիջում հայտարարեց։
Ընդմիջումից հետո քաղաքապետը ավագանու ՔՊ-ական անդամներին մի քանի անգամ հորդորեց քվեարկելիս հեռախոսները հեռու պահել քվեարկության սարքից, քանի որ այն ինքնաշխատ եղանակով ավագանու անդամին թույլ չի տալիս քվեարկել։
Քվերակության արդյունքում ՔՊ-ական ավագանու բոլոր 32 անդամների կողմ ձայներով և 1 ձեռնպահ չայնով օրինագիծն ընդունվեց։
Միակ ձեռնպահ քվերակողը ավագանու «Հանրային ձայն» խմբակցությունը լքած և անկախ համարվող Գրիգոր Հարությունյանն էր, որն հայտարարեց, թե պատահաբար է քվեարկել, սական տեսագրությունից երևում է, որ քվերակությունից առաջ բոլոր ընդդիմադիրները իրնց քվեարկության քարտերը համապատասխան սարքերից հետ են քաշում և դնում են դրամապանակների մեջ, իսկ վերջին շարքում նստած Հարությունյանն ընդհակառակը՝ հանում է քարտը և քվեարկության համար մոտեցնում սարքին։
Հարակից հրապարակումներ`
- Ինչո՞ւ եք նույն ձևով «կարմիր գծերը» թանկ տարբերակով բերել ավագանու նիստին. Գրիգոր Իսկանդարյանը՝ Ավինյանին
- ՔՊ-ն «Կարմիր գծերի» համար նորից ուզում է մեզանից քերել 160 000 դրամ. Ավագանու անդամ
- Հայկ Գրիգորյան. Ես ավագանիում տեսել եմ կարմիր գծերի թանկացում, տրանսպորտի թանկացում, խղճուկ զեղչեր, շինթույլտվությունների թանկացում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան