Հասարակություն 09:06 24/12/2024 Հայաստան

«Ժողովուրդ». Հայաստանը «Էյր Արաբիային» վստահեցրեց և «գցեց»

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Էյր Արաբիա»-ն փորձեց համագործակցել Հայաստանի հեղափոխական Կառավարության հետ. վճարեց 10 միլիարդ դրամ և ընկավ դատարանի դռները։

ԱՆԻՖ-ի՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի ամենամեծ նախագծերից մեկը՝ «Ֆլայ Արնան», պիտի լիներ հեղափոխություն հայկական ավիացիոն ոլորտում։ Սակայն գործընթացն ավարտվեց բացասական նոտայի վրա. ծրագիրը կյանքի չկոչվեց, իսկ «Էյր Արաբիա»-ն դատի տվեց ՀՀ Կառավարությանը։ Բանն այն է, որ երբ «Էյր Արաբիա»-ն իր ցանկում ավելացնում է ևս մեկ ուղղություն, այն պետք է համապատասխանի որոշակի ներքին կանոնադրական կետերի. դրանք են պարենային ապահովվածությունը, անվտանգության երաշխիքները, Երկրի վրա դիրքը, ռելիեֆը եւ այլ կետեր։

ԱՆԻՖ-ի, այսինքն՝ Հայաստանի և «Էյր Արաբիայի» բանակցությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանը, փաստացի, բանավոր տվել է բոլոր երաշխիքները «Էյր Արաբիայի» ներկայացուցիչներին, հարմարվել է բոլոր կետերի հետ, անգամ անվտանգության երաշխիքներ է տվել՝ միայն թե սկսվի համագործակցությունը: «Էյր Արաբիա»-ն, հավատալով ՀՀ Կառավարության ազնվությանը, ներդրել է 10 մլրդ դրամ, 10 մլրդ դրամ էլ Հայաստանն է ներդրել. ընդհանուր ներդրվել է 20 մլրդ դրամ, իսկ ծրագիրը տապալել են։ Մարտի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, թե պետական մասնակցությամբ ավիաընկերության ծրագիրը ձախողվել է: Ըստ նրա՝ ավիաընկերության հիմնադրումից հետո շուկայի կոնյուկտուրան որոշակի փոփոխություն էր կրել, նոր ընկերություններ էին հայտնվել, և Fly Arna-ն մրցակցությանը չէր դիմացել:

ԱՆԻՖ-ի ձախողումների մասին Ազգային ժողովի ամբիոնից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը և՛ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, և ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին կոնկրետ հարցադրումներ էր արել, թե ինչպես է տապալվել ծրագիրը, և ինչի մասին այն կարող է վկայել։

Գրիգորյանը, մասնավորապես, ասել էր.

«Պարո՛ն Հովհաննիսյան, երբ գալիս ասում եք՝ «ամեն դրամը, ա՛յ հերոս հարկատու, մենք էֆեկտիվ ենք օգտագործելու», առնվազն մի դրվագով ապացուցվում է, որ Դուք չեք կարողանում էֆեկտիվ օգտագործել մեր հարկատուների վճարած գումարները։ Ես հնարավորություն եմ ունեցել Նիկոլ Փաշինյանին էլ հարցնելու: Նույն ԱՆԻՖ հիմնադրամում տասնյակ քաղաքացիներ աշխատել են ևւ ամսական ստացել են միջինը 10,000 դոլար։ 10,000 դոլար աշխատավարձ են ստացել, պարգևավճար են ստացել, դա էլ հերիք չէ՝ իրենց հիմնական գործառույթները գումարով արտապատվիրակել են մի այլ կազմակերպության, որ իրենց փոխարեն այդ գործն իրականացնի։ Այդքանով հանդերձ իրենք խնդիր ունեին՝ ԱՆԻՖ հիմնադրամը նորմալ աշխատեցնելու. 5 տարի հետո փակվում է այդ հիմնադրամը։ Հաջորդը. այդ նույն ԱՆԻՖ հիմնադրամով Fly Arna կազմակերպությունն է ստեղծվում ու Նիկոլ Փաշինյանը, այս ամբիոնում կանգնած, ինձ պատասխանում էր, ասում էր՝ գիտեք, պրոտեկցիոնիզմով պետք է զբաղվեինք, նախընտրեցինք չանել։ Ուրեմն, այդ ժամանակահատվածում բոլոր ավիաընկերությունները միայն պլյուսով էին դուրս գալիս, չէ՞, պարոն Սուքիասյան, միակ կազմակերպությունը, որի արդյունքում փակվում է, Fly Arna-ն է, և դա էլ հերիք չէ, քանի որ ինքը համագործակցում էր Air Arabia-ի հետ, մեզ դատի են տվել հիմա դրա համար։ Եվ, փաստացի, Արաբական Միացյալ Էմիրությունների հետ ԱՆԻՖ-ով երկու հիմնական պրոյեկտ ունեինք՝ Fly Arna-ն եւ «Մասդար»-ը: Երկուսն էլ տապալվել են, ու սա ոչ միայն գումարներ վատնելու մասին է, այլ նաև մեր ներդրումային գրավչության զրոյացման»,- ԱԺ-ում նոյեմբերի 13-ին ասել էր Աննա Գրիգորյանը։

Ավելի վաղ՝ ամռանը, Արաբական Air Arabia ավիաընկերությունը պատրաստվում էր արբիտրաժային գործընթաց սկսել Հայաստանի դեմ։ Այդ մասին հայտնել էր Global Arbitration Review-ն։ Պատճառը հայկական Fly Arna ավիաընկերությունն էր, որի սեփականատերերից մեկը հենց Շարջայից թռիչքներ իրականացնող Air Arabia ավիաընկերությանը փոխկապակցված International Business Company (FZE)-ն էր
«Հետքը» գրել էր, որ «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ն, որն առավել հայտնի է Fly Arna անունով, հունվարի 16-ից թռիչքներ չի իրականացնում: Այս ավիաընկերությունը ստեղծվել էր հայ-արաբական համագործակցության արդյունքում։ Դրա 49 %-ը պատկանում էր «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ին (ԱՆԻՖ), որը պետական հիմնադրամ էր և ներկայում գտնվում է լուծարման փուլում։ 49 %-ն էլ պատկանում էր Air Arabia ավիաընկերությանը: Մնացած 2 %-ի սեփականատերը ՀՀ քաղաքացի Վարուժան Ներգիզյանն էր, որը ծնունդով Հալեպից է և աշխատում է Արաբական Միացյալ Էմիրությունների, Լիբանանի և Մերձավոր Արևելքի այլ երկրների բիզնես ոլորտներում:

Ավիաընկերության վերջին ինքնաթիռը փետրվարի 26-ին Երևանից թռել էր Շարջա, ապա դուրս բերվել օդանավերի հայկական ռեգիստրից։

Ստացվում է, որ Հայաստանը «Էյր Արաբիային» վստահեցրեց և, խոսակցական ձևով ասած, «գցեց» ավիաընկերությանը։

Սա պատմություն է, որը վկայում է Հայաստանում պետական մակարդակով կոռուպցիոն շղթաների գործունեության, խաբեության մասին»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:14
Սիրիայի թուրքամետ նոր առաջնորդն առաջին պաշտոնական այցը Թուրքիա կկատարի Էրդողանին շնորհակալություն հայտնելու համար
Սիրիայի նոր իշխանությունների ղեկավար Ահմեդ ալ-Շարաան իր առաջին արտասահմանյան այցը կկատարի Թուրքիա։ Այն կարող է տեղի ունենալ հնարավորինս շուտ։...
Աղբյուր` Panorama.am
15:06
Հարցը տեղին չէ. Ժաննա Անդրեասյանը՝ Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձև է» նախաձեռնության մասին
«Իմ հանդեպ վստահության կամ անվստահության հարցը դրսևորվում է իմ՝ դեռևս  պաշտոնավարմամբ կամ չպաշտոնավարմամբ, հետևաբար այդ իմաստով հարցը...
Աղբյուր` Panorama.am
15:03
Միրզոյան. Զենք ձեռք բերելը բոլորի սուվերեն իրավունքն է
«Ադրբեջանը ձեռք է բերում զինատեսակներ, հարձակողական, ինչպես դուք նշեցիք, մենք ևս ձեռք ենք բերում զինատեսակներ, իհարկե, անհամենատ ավելի...
Աղբյուր` Panorama.am
14:39
Ստեղծագործական դաշտում վերջնագրերով խոսելը տեղին չեմ համարում. Ժաննա Անդրեասյանը՝ «Գոյ» թատրոնի մասին
Հայաստանում մասնավոր թատրոնների աջակցության ծրագրի նախագիծն առաջիկայում կներկայացվի կառավարության քննարկմանը։ Նախատեսվում է մրցութային...
Աղբյուր` Panorama.am
14:32
Միրզոյան. Մեր առաջարկին ադրբեջանական կողմի արձագանքը դրական էր, ցավոք, մինչ այսօր պաշտոնական պատասխան չկա
Հայաստան-Ադրբեջան տրանսպորտային ուղիների ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանն առաջարկ է արել ադրբեջանական կողմին։ «Առաջակը հնչեցվել է...
Աղբյուր` Panorama.am
14:17
Արարատ Միրզոյան. Այս պահին ունենք քննարկվող 17 հոդվածներից համաձայնեցված 15-ը, սպասում ենք Բաքվի արձագանքին
«Անցած տարի մենք էական ձեռքբերում ենք ունեցել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում »,-հրավիրած ամփոփոիչ...
Աղբյուր` Panorama.am
13:56
Վրաստանի նախկին նախագահը դարձել է Քիսինջերի կրթաթոշակառու
Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դարձել է ամերիկյան McCain ինստիտուտի Քիսինջերի կրթաթոշակառու։ Այս մասին ասվում է ինստիտուտի...
Աղբյուր` Panorama.am
13:53
Շատ կարևորում ենք, որ մեր երեխաներն ակտիվորեն հեծանիվ քշել սովորեն. Ժաննա Անդրեասյան
ԿԳՄՍ նախարարն ասաց, որ 6500 հեծանիվ են տրամարդել դպրոցներին
Աղբյուր` Panorama.am
13:46
Մարդու մետապնևմավիրուսով վարակված անձանց մեծամասնության մոտ նկատվում են վերին շնչուղիների թեթև ախտանշաններ. ԱՀԿ
Չինաստանում ձմեռային շնչառական վարակների, այդ թվում՝ մարդու մետապնևմովիրուսի, և առողջապահական համակարգի վրա դրա ազդեցության մասին հաղորդումների...
Աղբյուր` Panorama.am
13:32
Meta-ն հայտարարում է կապիտուլյացիա ու ընդունում Մասկի և Թրամփի կանոնները, բայց դեռ պետք չէ ուրախանալ. Սամվել Մարտիրոսյան
«Դեռ պետք չէ ուրախանալ, որ Ցուկերբերգի հայտարարությունից հետո Մnնթե Մելքnնյանի անունը ներառող գրառումները, նյութերը չեն գրաքննվի»
Աղբյուր` Panorama.am
13:12
Օդի ջերմաստիճանը երեք մարզում աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով
Երևանում  հունվարի 8-ի ցերեկը, 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 8-ի ցերեկը, 9-13-ին սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
13:08
Երազեք, որ ձեր գնած հեծանիվներով կարողանաք փախչել. Դեմոյանը՝ Ժաննա Անդրեասյանին
Ցեռղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմագետ Հայկ Դեմոյանն արձագանքել է ԿԳՄՍԴ նախարարի պաշտոնը զբաղեցնող Ժաննա Անդրեասյանի՝...
Աղբյուր` Panorama.am
12:40
Գորիսում պահեստից գողությունը կանխվել է
Հունվարի 7-ին Ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության Գորիսի բաժնի ծառայողները ահազանգ են ստացել, որ անհայտ անձը ցանկանում է մուտք...
Աղբյուր` Panorama.am
12:34
Սնուփ Դոգի երևանյան համերգը չի կայանա, գումարը կվերադարձվի բյուջե. Ժաննա Անդրեասյան
Ամերիկացի հայտնի ռեփեր Սնուփ Դոգի երևանյան համերգի համար տրամադրած գումարը պետք է վերադարձվի պետական բյուջե, քանի որ համերգը չի...
Աղբյուր` Panorama.am
12:33
Թուրքիան և Սիրիայի նոր իշխանությունները կարող են լայնածավալ ռազմական գործողություններ իրականացնել
Թուրքիայի և Սիրիայի զինված ուժերը լայնածավալ ռազմական գործողություն կանցկացնեն Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) քուրդ զինյալների դեմ,...
Աղբյուր` Panorama.am
12:19
Կարեն Գիլոյանը դադարեցրել է աշխատանքը որպես ԿԳՄՍ փոխնախարար, պատճառները տարբեր են. Ժաննա Անդրեասյան
Կարեն Գիլոյանը դադարեցրել է աշխատանքը՝ որպես ԿԳՄՍ նախարարի տեղակալ սպորտի գծով: Ասուլիսում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց, որ պատճառները...
Աղբյուր` Panorama.am
12:16
Փաշինյանն արձագանքեց Ալիևին
 Նիկոլ Փաշինյանն «Արմենպրես»-ի խնդրանքով արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հունվարի 7-ին ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
12:16
Առաջիկայում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները, որոնք գլխավորում են երկու երկրների փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուսթաֆաևը,...
Աղբյուր` Panorama.am
11:40
Լոս Անջելեսում մասայական տարհանումներ են՝ քամու ու հրդեհների պատճառով
Լոս Անջելեսի արևմտյան և արևելյան հատվածներից  տասնյակ հազարավոր մարդկանց են տարհանել ուժգնացող քամու ու դրա հետևանքով տարածվող հրդեհների...
Աղբյուր` Panorama.am
11:22
Al Arabiya. Թուրքական զինված ուժերը հարվածել են Սիրիայի Սուլուկ բնակավայրին
Թուրքական զինուժը հարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիսում գտնվող Սուլուք բնակավայրին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է Al Arabiya...
Աղբյուր` Panorama.am
11:20
Թաթոյան. Մենք պետք է դուրս գանք ՔՊ իշխանության քարոզի գերությունից
«Ադրբեջանի նախագահի երեկվա հարցազրույցը նրա նախկին սպառնալիքների զարգացումն էր և ևս մեկ անգամ ապացուցեց, որ ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է...
Աղբյուր` Panorama.am
11:10
2024-ին ականազերծվել և պայթյունավտանգ զինամթերքներից մաքրվել է 91 948 մ² տարածք` Տավուշի և Վայոց ձորի սահմանամերձ բնակավայրերում
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» («ՀԱՓԿ») ՊՈԱԿ կողմից 2024 թվականին իրականացված ոչ տեխնիկական...
Աղբյուր` Panorama.am
11:02
Խրախուսել հասարակության ինքնուրույնացման ճանապարհը. Վահե Հովհաննիսյան
«Հասկանում եմ, որ Ալիևի երեկվա հայտարարություններից հետո բոլոր մտածող մարդիկ մտածմունքների ու անելիքների փնտրտուքի մեջ են։ Ոմանք անմիջապես...
Աղբյուր` Panorama.am
10:39
Դավիթ Անանյան. Երկրում պետք է հայտարարվի արտակարգ դրություն, իսկ զինված ուժերը պետք է բերվեն բարձր մարտական պատրաստվածության
«Ադրբեջանի նախագահի ելույթն իր էությամբ քաղաքական հակամարտությունը ռազմական գործողություններով հանգուցալուծելու, մասնավորապես, մեր երկրի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Փաշինյանը չի ասում, որ եթե 1996-ին Արցախն արդեն հանձնել էին, ինչու Ադրբեջանը չէր վերցնում ու դա արեց 2020 և 2023-ին՝ պատերազմի միջոցով
«Թե բա` ինչո՞ւ Սերժ Սարգսյանը բանավեճի առաջարկը չընդունեց: Գնար ու ի՞նչը ապացուցեր, որ մածունը սպիտա՞կ է»
Աղբյուր` Panorama.am
10:02
Առաջիկայում պետք է պատրաստվել Ադրբեջանի առավել ագրեսիվ վարքագծին. Արմեն Պետրոսյան
«Եթե հակիրճ՝ Իլհամ Ալիևի վերջին հարցազրույցն Ադրբեջանի վերադիրքավորումն է նոր տարվա, աշխարհաքաղաքական և տարածաշրջանային նոր...
Աղբյուր` Panorama.am
09:58
ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների համար այս ամսվանից կգործի նորացված սոցիալական աջակցության ծրագիր
ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների համար այս ամսվանից կգործի նորացված սոցիալական աջակցության ծրագիր՝ նրանց  կեցության և այլ ծախսերը...
Աղբյուր` Panorama.am
09:57
Ճապոնիան հաշվարկել է, թե երկրում երբ կմնա մինչև 14 տարեկան ընդամենը մեկ երեխա
Ճապոնիայում, որտեղ ծնելիության մակարդակը շարունակում է անկում ապրել, մինչև 2720 թվականը կլինի մինչև 14 տարեկան միայն մեկ երեխա, ինչը 100 տարով...
Աղբյուր` Panorama.am
09:52
Ալիևը վերահաստատել է՝ Թուրքիայի հետ միասին չեն պատրաստվում հանդուրժել ՀՀ գոյությունը որպես պետություն և նրա հետ խաղաղ ապրել. Գեղամյան
«Թշնամական Ադրբեջան պետության նախագահ Ալիևի երեկվա ծավալուն ելույթում, ըստ էության, նոր բան չի ասել։ Միայն վերահաստատել է, որ Թուրքիայի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}