Ըստ թուրք մասնագետների՝ Թուրքիան կարող է առանցքային դեր խաղալ Եվրոպայի էներգետիկ ճգնաժամը մեղմելու գործում
Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը կդադարեցվի 2025 թվականի հունվարի 1-ին, քանի որ լրանում է համապատասխան պայմանագրի գործողության ժամկետը։ Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը՝ ելույթ ունենալով Գերագույն Ռադայում։
Թուրքական լրատվամիջոցները դիտարկումներ են անում, ըստ որոնց, Թուրքիան կարող է վերածվել կարևոր գործոնի՝ որպես գազային հաբ դարձող երկիր:
Գտնվելով էներգետիկ ուղիների կենտրոնում՝ Թուրքիան կարող է առանցքային դեր խաղալ Եվրոպայի էներգետիկ ճգնաժամը մեղմելու գործում։ «Թուրքական հոսք» և «TANAP» նախագծերը, կարող են առաջարկել գազի մատակարարման այլընտրանքային ուղիներ դեպի Եվրոպա:
Ըստ թուրք մասնագետների՝ Թուրքիան իր աշխարհաքաղաքական դիրքով և հզոր էներգետիկ ենթակառուցվածքով դիրքավորվում է որպես վերոհիշյալ ճգնաժամի հաղթահարման առանցքային խաղացող:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան