Նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները կարող են շարունակել իրենց աշխատանքը դպրոցներում. Ժաննա Անդրեասյան
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է
«Սիրելի ուսուցիչներ,
նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները կարող են շարունակել իրենց աշխատանքը դպրոցներում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ համապատասխան հստակեցումները օրենսդրության մեջ արվել են այս տարի, հետևաբար դրանք հետադարձ ուժ չունեն։
Սա նշանակում է, որ բոլոր մասնակից ուսուցիչները, որ դրական արդյունք չունեին, ևս մեկ հնարավորություն ունեն ատեստավորմանը մասնակցելու եկող տարի։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տարվա մասնակիցների ավելի քան 70 տոկոսը հաղթահարել է շեմը, հույս ունեմ, որ դուք նույնպես բարձր արդյունք կգրանցեք։
Իսկ այս տարի արդեն իսկ շեմը հաղթահարած ուսուցիչները հունվարից կսկսեն ստանալ բարձրացված վարձատրությունը»։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Ուսուցիչների ատեստավորման «ուղտը» չոքել է նաև արվեստի դպրոցների դռանը
- Քոլեջների վերապատրաստված շուրջ 361 աշխատողների մեծ մասը հաղթահարել են ատեստավորումը. ԿԳՄՍ նախարար
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան