«Ժողովուրդ». Քննարկվելու են համայնքի 2025 թվականի բյուջեն և զարգացման ծրագիրը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Այսօր Երևանի ավագանին կավարտի աշխատանքը:
Տարեվերջյան այսօրվա նիստում քննարկվելու են համայնքի 2025 թվականի բյուջեն և զարգացման ծրագիրը:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ավագանու ընդդիմադիր՝ «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանը նշում է՝ անընդունելի են համարում, որ համայնքի զարգացման ծրագիրը չզեկուցվող ֆորմատով է այսօր քննարկվելու: Նրա խոսքով՝ նիստի ժամանակ պահանջելու են բաց ֆորմատով քննարկել հարցը:
Երևանի ավագանու նիստում կառաջարկվի նաև նոր նախագիծ, որով մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը նոր փաթեթների հետ միաժամանակ կպահպանվի մեկ երթևեկության համար նախատեսված 100 դրամանոց արժեքը՝ բացառապես էլեկտրոնային եղանակով՝ Tellcell Wallet-ով, վճարային տերմինալներով ձեռք բերված թղթային QR տոմսերով, ինչպես նաև բանկային քարտերով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան