Հավատացեք, ամբողջ աղբը ես չեմ Երևան քաղաքով թափել. Փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյան
«Մեր մոտ աղբահանության վճարը գանձվում էր բնակարանում մարդկանց փաստացի ապրելով և այդ տվյալները տալիս էին համատիրությունները»,-ավագանու նիստի ընդմիջմանը լրագրողներին ասաց Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյնը և հավելեց, որ համատիրություններից որոշ անճշտություններ էին լինում։
Փախքաղաքապետը բերեց անձամբ իր օրինակը, երբ տարիներ առաջ իրեն է այցելել աղբահանության տեսուչը և ասել, որ իրենք բնակարանում 5 հոգով են ապրում, այն դեպքում, երբ իրականում երկու հոգով են ապրել։
Նշելով, որ որոշ ՏԻՄ-եր ըստ բնակարանում գրանցված անձանց են աղբահանության դիմաց գանձում՝ Հովհաննիսյանն ասաց, որ քաղաքապետարանը որոշել է անցնե ըստ բնակարանների տարածքի գանձման։
Ճհամաձայնելով որ ըստ տարածքի հաշվարկն արդար չէ՝ Հովհաննիսյանն ասաց. «Հստակ մեխանիցմն այն է, որ դուք կշռեք ձեր աղբն և ասեք, որ, օրինակ՝ ես ասօր 750 գրամ աղբ եմ գեներացրել, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ հնարավոր չէ նման գործիք կիրառել, որովհետև մի ամբողջ պետական մարմին պետք է գա հարցնի թե դուք այսօր ինչքան աղբ եք գեներացրել...
Այս, միգուցե, միջին թանկացումով մենք նաև Երևանի սանմաքրման ուղղությամբ ֆինանսական մասով որոշակի դրական քայլ ենք անում»։
Փախքաղաքապետը ակնկալեց, որ փոփոխությամբ Երևան քաղաքի մաքրության առումով դրական կլինի՝ հայտնելով, որ այդ նպատակով բաև 600 մլն դրամի բազմաֆունկցիոնալ նոր մեքենաներ է ձեռք բերելու։
Լրագրողների դիտարկմանը, թե միևնույնն է մուտքերում և բակերում ազբն անպակաս է ՝ Լևոն Հովհաննիսյանն արձագանքեց. «Այդ աղտոտողները լուսնից չեն իջել, դուք եք, մենք ենքմ ձեր հարևաններն են, սա ընդհանուր մշակույթ է, կուլտուրայի ձևավորում է։ Այդպես էմոցիոնալ, որ ասում եք, հավատացեք, ամբողջ աղբը ես չեմ Երևան քաղաքով թափել։ Ավելին ասեմ՝ ես երբեք աղբ չեմ թափում, ավելին՝ նկատողություն եմ անում»։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան