Երևանի բնակիչներին տուրքերի մեջ խեղդելու այս արատավոր վարքագիծը մերժում ենք, հորդորում ենք հրաժարական տալ․ Հրայր Կամենդատյան
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Երևանում աղբահանության վճարի հաշվարկը կկատարվի ըստ բնակարանի մակերեսի
Երևանում աղբահանության վճարի հաշվարկումն այսուհետ կկատարվի ոչ թե ըստ բնակարանում բնակվող անձանց թվի, այլ բնակարանի մակերեսի։ Դրույքաչափերի սահմանման նախագծի համաձայն բնակելի շինությունների կոշտ կենցաղային թափոնների մասով դրույքաչափը քմ-ը 13 դրամ է սահմանվում:
Նախագծի հետ կապված մանրամասներ ներկայացրել է Երևանի քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Դավիթ Հակոբյանը․ «Ըստ մակերեսի հաշվարկման սկզբունքը նորություն չէ, քանի որ այս պահին էլ գործող դրույքաչափերով հասարակական և արտադրական շինությունների համար աղբահանության վճարը հաշվարկվում է ըստ մակերեսի։ Երևան քաղաքում բնակարանների քանակը կազմում է 251․635, որից 52․641-ը՝ 1 սենյականոց
սենյականոց, 85․073-ը՝ 2 սենյականոց, 91․829-ը՝ 3 սենյականոց և 22․092-ը՝ 4 և ավելի սենյականոց։
Բնակարանների սենյակների միջինացված մակերես է ընդունվել․ 1 սենյականոցի համար՝ 35 քմ, 2 սենյականոցի համար՝ 53 քմ, 3 սենյականոցի համար՝ 64 և 87 քմ մակերեսների թվաբանական միջինը, 4 և ավելի սենյակների դեպքում՝ 88 և 110 քմ-երի թվաբանական միջինը։ Այսպիսով, միջինում 1 սենյականոց 35 քմ մակերեսով բնակարաներում ապրում է 1-3 անձ, և եթե այս պահին 2 անձի համար վճարվում է 400 դրամ, ապա մակերեսով միջինացված դրույքաչափի համապատասխան կվճարվի 455 դրամ։ Այդ նույն սկզբունքով 2 սենյականոցի համար՝ 600 դրամի փոխարեն՝ 689 դրամ, 3 սենյականոցի դեպքում՝ 900 դրամի փոխարեն՝ 975 դրամ, 4 և ավելի սենյակների դեպքում՝ 1200 դրամի փոխարեն՝ 1287 դրամ։ Սա բնակարանների մասով։
Իսկ անհատական բնակելի տների մասով, քանի որ իրենց մակերեսները փոքր-ինչ ավելի մեծ են և բնակվող անձանց քանակն է ավելի, աճը ավելի է լինում։ Բնակարանների համար մեկ բնկարանի հաշվարկով միջինացված աճը կազմելու է 80 դրամ, անհատական տների մասով՝ 180 դրամ։ Սակայն, եթե օրինակ 50 քմ տանը ապրում էր 5 անձ և իրենք վճարում էին 1000 դրամ, հետայսու կվճարեն 650 դրամ և հակառակը՝ այն բնակարաներում, որտեղ ավելի քիչ անձ է բնակվում, բայց ավելի մեծ բնակմակերես են զբաղեցնում, կվճարեն մի փոքր ավելի շատ»։
Հարգելի համաքաղաքացիներ։Հերթական թանկացումը առաջ է բերում մի քանի հարց,որը քպ խմբակցության լուսավոր քառակուսի գլուխներին եմ հղում։
1.Եթե բնակարանում ոչ ոք չի ապրում , կենցաղային աղբ ինչպե՞ս է գոյանալու: Այսինքն եթե չկա աղբյուրը, դուք ինչպե՞ս եք փորձում նոր տուրք գանձել մակերեսի քառակուսիների վրա:
2. Ինչո՞ւ է էականորեն վատթարացվում սեփական տներում ապրող քաղաքացիների վիճակը,որոնց տների մակերեսը բավականին մեծ է:Քաղաքացիները ունեն հավասար սահմանադրական իրավունքներն և այս նոր տուրքը հակասահմանադրական է և արժե այն բեկանելու համար դիմել վարչական դատարան, որտեղ սա ևս կբեկանվի 2024 թվականի կարմիր գծերի որոշման նման։
Երևանի բնակիչներին տուրքերի մեջ խեղդելու այս արատավոր վարքագիծը մերժում ենք և քպ ու նրա արբանյակ հանրապետություն խմբակին հորդորում ենք հրաժարական տալ , Երևանը ազատել իրենց կառավարումից, որի ղեկավարը ութ միլիոն դրամով ինքնաթիռի տոմսով է երթևեկում բյուջեի հաշվին։
Որպես հետգրություն․ Էս ապիկարները մինչև հիմա չեն կարողանում աղբի վերամշակման գործարան կառուցեն, որով աղբը բյուջեին մլրդավոր դրամներ կբերի»։
Հարակից հրապարակումներ`
- Սարքել են իրենց հոր դուքանը, ինչ ուզեն կանեն, անհեթեթ որոշում է. Կարեն Չիլինգարյանը՝ աղբահանությունն ըստ բնակմակերեսի գանձելու որոշման մասին
- Աղբի վճարը կրկնակի բարձրացնում եք, պարոն Ավինյան, դուք պատմության մեջ կմտնեք որպես թանկացումների քաղաքապետ. Հայկ Գրիգորյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան