«Հրապարակը» տարեվերջին դատական ատյաններում մի քանի հաջողություն է գրանցել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
««Հրապարակը» տարեվերջին դատական ատյաններում մի քանի հաջողություն է գրանցել: Դրանցից մեկն առավել հաճելի է, որովհետև առաջին ատյանում պարտվել էինք և գրեթե հույս չունեինք, որ Վերաքննիչ դատարանում հաջողություն կունենանք` հաղթել ենք Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանին, որի ղեկավարած նախարարության մասով Արցախում քրեական գործ կար հարուցված: Մեր հրապարակումը դուր չէր եկել Խանումյանին, եւ նա 2022 թ. մայիսին դիմել էր դատարան` «զրպարտությունը հերքելու և փոխհատուցում վճարելու» պահանջով: Առաջին ատյանի դատարանը մասնակիորեն բավարարել էր նրա պահանջը, իսկ վերաքննիչ դատարանը` Լ. Սարգսյան, Ի. Բաղմանյան, Լ. Հովհաննիսյան կազմով, ամբողջությամբ բեկանել է առաջին ատյանի վճիռը, մերժել հայցը, բավարարելով մեր ներկայացուցչի` փաստաբան Միքայել Ահարոնյանի բողոքը:
Հաջորդ հաղթանակն էլ պակաս կարևոր չէ` հրապարակախոս Հասմիկ Բաբաջանյանը 2020 թ. մարտին մի հոդված էր գրել, հոդվածի «հերոսի» ծնողները դիմել էին դատարան: 4 տարի հայցը քննվել է, և վերջապես քննությունն ավարտվել է: Բաբաջանյանի շահերը ներկայացնող «Լև գրուպ» փաստաբանական գրասենյակը շահել է դատը` հերթական հաղթանակը պարգևելով «Հրապարակին»: Եվս մի գործով ունենք դրական ելք` Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամը` տխրահռչակ ԱՆԻՖ-ը, որը 4 հայց էր ներկայացրել «Հրապարակի» դեմ և դրանցից երկուսով պարտվել, երրորդով չի ներկայացել դատարան, և հայցը մնացել է առանց քննության»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան