Եկեք ինքներս մեզ չխաբենք․ Միխեիլ Սաակաշվիլի
Վրաստանի ազատազրկված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի խոսքով, «Վրացական երազանք»-ի առաջնորդները հասկանում են միայն «մահակի լեզուն»։
«Ալիք մեդիա»-ի փոխանցմամբ՝ Իշխանությանն ուղղված նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և ընդդիմության կոչերն, ըստ նախկին նախագահի, արդարացված չեն․ պետք է խոսել «քաղաքական մահակի լեզվով»։
«Եկեք ինքներս մեզ չխաբենք. մենք գործ ունենք մի հանցավոր բանդայի հետ, որը հասկանում է միայն մեկ լեզու…դա մահակի լեզուն է», -դեկտեմբերի 24-ի դատական նիստում ասել է Սաակաշվիլին։
Սաակաշվիլին Թբիլիսիի քաղաքային դատարանում անցկացված հերթական նիստին, ինչպես և նախորդ նիստերին, հեռավար կարգով է մասնակցել: Նա գտնվում է «Վիվամեդ» կլինիկայում։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան