Տնտեսություն 16:38 24/12/2024 Հայաստան

Պարգևավճարների աճ, կապիտալ ծախսերի նվազում և չիրականացվող ծրագրեր՝ Երևանի պատկերը 2025թ.-ին. «ԼՈՒՅՍ»

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է Երևան քաղաքի 2025թ. բյուջեն։

• 2025թ. բյուջեի եկամուտների հարցում քաղաքային իշխանությունները մեծ չափով հույսը դրել են նոր «ֆիսկալ օգնականի»՝ հասարակական տրանսպորտի ուղեվարձերի բարձրացման վրա։

2024թ. բյուջեով պլանավորված եկամուտների հավաքագրմանն «օգնում են» գույքահարկի հաշվարկման նոր մեթոդաբանությունը և 2024թ. հունվարի 1-ից ավտոկայանման վճարի դրույքաչափերի կտրուկ բարձրացումը։ 2025-ին դրանց կավելանա նաև հասարակական տրանսպորտի ուղեվարձերի կտրուկ բարձրացումը, որի հաշվին ակնկալվում է ապահովել 21.3 մլրդ դրամ լրացուցիչ եկամուտ կամ Երևան քաղաքի սեփական եկամուտների գրեթե քառորդ մասը։

Ի դեպ, բյուջեի սեփական եկամուտները բացարձակ մեծությամբ աճելու են ավելի քիչ, քան դրանց մեջ մտնող եկամտատեսակներից միայն երկուսը՝ հանրային տրանսպորտի ուղեվարձերի գումարը՝ պայմանավորված դրանց կտրուկ բարձրացմամբ և անշարժ գույքի դիմաց գանձվող գույքային հարկերը՝ պայմանավորված գույքահարկի հաշվարկման նոր մեթոդաբանության կիրառմամբ։ Իսկ սեփական եկամուտներ հանդիսացող մնացած եկամտատեսակների գումարային մեծությունը նվազելու է։

Այսինքն՝ բյուջեի եկամուտներն աճելու են, սակայն այդ աճն առավելապես պայմանավորված չի լինելու քաղաքային իշխանությունների աշխատանքի արդյունավետության բարձրացմամբ։

• Կապիտալ ծախսերը նվազելու են։ Մի շարք ծրագրերի պլանավորման գործընթացը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս։

Բյուջեի ոչ ֆինանսական ակտիվների գծով գործառնությունների մեծությունը 2024թ. ցուցանիշից 41.9%-ով պակաս է։ Այդ ցուցանիշի հիմնական մասը հանդիսացող կապիտալ ծախսերը ևս նվազելու են՝ 24.4%-ով։ Չի բացառվում, որ կապիտալ ծախսերի պլանային մեծության կրճատումը պայմանավորված է նաև դրանց՝ նախորդ մի քանի տարիների և ընթացիկ տարվա ինն ամիսների ցածր կատարողականով։ Ըստ էության, կապիտալ ծախսերի ցածր կատարողականի տարիներ ի վեր ձևավորված «տխուր ավանդույթը» շարունակվում է։

Փոխարենը պարգևատրումների ֆոնդը, ինչպես նախորդ երկու տարիներին, 2025-ին ևս «տպավորիչ» աճ է ունենալու։ Պարգևատրումների, դրամական խրախուսումների և հատուկ վճարների համար 2025-ի բյուջեով հատկացվող միջոցները 2024-ի համեմատ ավելացվել են 46.1%-ով։ Ի դեպ, այդ ցուցանիշի ոչ պակաս «տպավորիչ» աճեր էին արձանագրվել նաև 2023-ի և 2024-ի բյուջեներում։ Վերջին երեք տարվա կտրվածքով պարգևատրումների ֆոնդը կաճի ավելի քան 4.1 անգամ։

Քաղաքային զարգացման առումով կարևոր նշանակություն ունեցող մի քանի ծրագրերի գծով ֆինանսավորումը նվազելու է։ Մասնավորապես, օրինակ, «Ասֆալտ-բետոնյա ծածկի վերանորոգում և պահպանում» ծրագրով նախատեսված գումարը 2024-ի տարեկան ճշտված պլանի ցուցանիշից պակաս է 28.2%-ով։ Հատկանշական է նաև այն, որ այս ծրագրի գծով կատարողականը ընթացիկ տարվա ինն ամիսների տարեկան ճշտված պլանի համեմատ 42.8% է։ Այդպիսի ծրագրերից արժե հիշատակել նաև «Կամրջային կառուցվածքների վերականգնում և պահպանում» ծրագիրը, որի համար նախատեսվել է 2024թ. բյուջեի ցուցանիշից 24.4%-ով պակաս՝ 295.0 մլն դրամ, իսկ ինն ամիսներին ծախսվել է տարեկան ճշտված պլանի ընդամենը 12.7%-ը: Մինչդեռ տրանսպորտային բեռնաթափման նպատակի իրականացումը, անկասկած, պայմանավորված է նաև այս ծրագրի արդյունավետ իրականացումով։

Որոշ առաջնային ծրագրերի գծով էլ հատկացվող միջոցները, ճիշտ է, աճելու են, սակայն նախորդ տարիներին դրանց գծով արձանագրվել է խիստ ցածր կատարողական, և դժվար է հավատալ, որ 2025-ին կհաջողվի ապահովել նշված ավելացված ծախսերի կատարումը։ Այդպիսի ծրագրերից կարելի է առանձնացնել «Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների կառուցում (պատվիրակված լիազորություններ)» ծրագիրը, որի գծով (մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի կառուցման աշխատանքների իրականացման համար) 2025թ. բյուջեով հատկացվել է 2024թ. հաստատված բյուջեի ցուցանիշից 2.4 անգամ ավելի մեծ գումար, չնայած ընթացիկ տարվա ինն ամիսներին նշված ծրագրով ընդհանրապես ծախս չի կատարվել։ Նմանատիպ պատկեր է նաև «Ասիական բանկի աջակցությամբ իրականացվող քաղաքային ենթակառուցվածքների և քաղաքի կայուն զարգացման ներդրումային ծրագրի համակարգում և կառավարում (պատվիրակված լիազորություններ)» ծրագրի գծով։ Չնայած 2024թ. ինն ամիսների ընթացքում փաստացի ծախսվել է տարվա համար նախատեսված միջոցների ընդամենը 1.9%-ը, 2025թ. բյուջեով պլանավորվել է ընթացիկ տարվա հաստատված բյուջեի ցուցանիշից 72.1%-ով ավելի։

Փոխարենը կան որոշ ծրագրեր, որոնց գծով ծախսերի նախատեսվող աճն առնվազն տարակուսելի է։ Ընդ որում, դրանցից շատերի դեպքում աճը շարունակական բնույթ է կրում։ Այսպես, օրինակ՝ «Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի ֆինանսավորումը, ինչպես 2024-ին, 2025 թվականին նույնպես ավելանալու է և երկու տարի առաջվա՝ 2023-ի հաստատված բյուջեի ցուցանիշին գերազանցելու է 2.6 անգամ։ Ի դեպ, 2024 թվականին, բացի այն, որ այս ծրագրի գծով ծախսերը նախորդ տարվա համեմատ կտրուկ ավելացել էին, ճշտված պլանով դրանք բարձրացվել են ևս 44.7%-ով։ Տարակուսելի մեկ այլ օրինակ է «Տոնական-արտաքին ձևավորում» ծրագրի գծով հատկացումների շեշտակի ավելացումը։ Այս անգամ դրանք էապես գերազանցել են նույնիսկ անցյալ տարվա «ռեկորդը» և 2025-ին՝ 2024-ի համեմատ աճելու են շուրջ 6 անգամ։ Նկատի ունենալով, որ դրանք 2024-ի բյուջեում ևս կտրուկ՝ 3.1 անգամ ավելացվել էին, ստացվում է, որ երկու տարվա ընթացքում դրանք աճելու են 18.6 անգամ։

• Քաղաքային իշխանությունները կաղում են նաև բյուջեի պակասուրդի պլանավորման հարցում։

Ինչպես նախորդ յոթ տարիներին, 2025 թվականի բյուջեով ևս նախատեսվում է պակասուրդ։ Այնուամենայնիվ, նկատի ունենալով վերջին տարիների փորձը, պակասուրդի պլանային ցուցանիշի իրատեսականության հարցում առկա է լուրջ թերահավատություն. հիշյալ բոլոր տարիներին պակասուրդի փաստացի մեծությունը կտրուկ (իսկ առավել հաճախ՝ տրամագծորեն) շեղվել է պլանայինից։ Մասնավորապես, բացի 2022 թվականից, մնացած բոլոր տարիներին փաստացի ձևավորվել է հավելուրդ։ Իսկ 2022 թվականին բյուջեն, ճիշտ է, ունեցել է պակասուրդ, սակայն դրա փաստացի մակարդակն ավելի քան կրկնակի գերազանցել է բյուջեով պլանավորվածին։ Ընթացիկ տարում՝ հաստատված բյուջեով նախատեսված պակասուրդը տարեկան ճշտված պլանով բարձրացվել է ավելի քան 31 անգամ և հասցվել 8.7 մլրդ դրամի, մինչդեռ ինն ամիսների արդյունքներով փաստացի արձանագրվել է հավելուրդ, այն էլ բավական մեծ՝ 12.3 մլրդ դրամ։

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով` https://shorturl.at/vxMZR ։


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:32
Մաhաgել է քանդկագործ, վաստակավոր նկարիչ Օհան Պետրոսյանը
Մահացել է քանդակագործ, Հայաստանի նկարիչների միության անդամ, Հայաստանի վաստակավոր նկարիչ Օհան Պետրոսյանը: Նկարիչների միությունից հայտնում են,...
Աղբյուր` Panorama.am
16:27
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է ջազմեն Լևոն Մալխասյանի համերգին
ՎՏԲ-Հայաստան  Բանկի աջակցությամբ կայացավ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Լևոն Մալխասյանի ծննդյան 80-ամյակին նվիրված համերգ։ ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
16:22
Տոնական օրերին ինչպես աջակցել դեմենցիա ունեցողներին
Դեմենցիա ունեցողները շատ զգայուն են առօրյա փոփոխությունների հանդեպ: Տոնական օրերին շատ կարևոր է նրանց աջակցելը, քանի որ առօրյան փոխվում է`...
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում Ամանորին նվիրում են ավելի թանկ նվերներ, քան մյուս երկրներում. Wildberries-ի ուսումնասիրությունը
Հայաստանում Ամանորին ավելի թանկ նվերներ են պատվիրում, քան այլ երկրներում, որտեղ ներկայացված է Wildberries-ը։ Նման եզրահանգման է եկել...
Աղբյուր` Panorama.am
16:01
Էրդողան. Սիրիայում ահաբեկիչները կա՛մ վայր կդնեն զենքերը, կա՛մ կթաղվեն
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը մտադիր է վերջ դնել Սիրիայում ահաբեկչական անջատողական կազմակերպությունների...
Աղբյուր` Panorama.am
15:55
Քովիդ թեսթս կրկին դրական է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի քովիդ թեսթը կրկին դրական է։ «Քովիդ թեսթս կրկին դրական է: Մինչև առողջանալս կաշխատեմ որոշակի...
Աղբյուր` Panorama.am
15:44
Ադրբեջանում դեկտեմբերի 26-ին սուգ է հայտարարված
Դեկտեմբերի 25-ին Բաքու-Գրոզնի չվերթ իրականացնող Embraer 190 մարդատար ինքնաթիռի վթարի կապակցությամբ Ադրբեջանում դեկտեմբերի 26-ին սուգ է...
Աղբյուր` Panorama.am
15:42
Կոնվերս Բանկի Card2Card արշավի մրցանակները հանձնվել են հաղթողներին
Կոնվերս Բանկն ամփոփել է Visa քարտապանների համար արշավի արդյունքները. Card2Card փոխանցումների ծավալով 1-5 հորիզոնականները զբաղեցրած հաճախորդներին...
Աղբյուր` Panorama.am
15:36
Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին լիաֆորմատ է լինելու. Պեսկով
Նիկոլ Փաշինյանը տեսակապով լիարժեքորեն կմասնակցի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթնաժողովին, թեև անձամբ չի ներկայանա՝ կորոնավիրուսի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Արթուր Սոքոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց վարչական հսկողությունը վերացվեց. Փաստաբան
Արթուր Սոքոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց վարչական հսկողությունը վերացվեց։ Այս մասին տեղեկացնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։...
Աղբյուր` Panorama.am
15:23
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևանում դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-ին, 27-ի գիշերը, 29-ի ցերեկը, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին և 29-ի...
Աղբյուր` Panorama.am
15:17
Դաշնակցային պարտավորությունները սկսեցին չաշխատել, ստատուս-քվոն փոխվեց. Կոնջորյանը՝ Արցախի հարցում դիրքորոշումները փոխելու մասին
«Ամեն ինչ տեղի է ունեցել հրապարակային։ Երբ որ պատերազմից հետո մենք ունեինք նոր իրավիճակ, երբ որ գետնի վրա կար նոր ստատուս-քվո, երբ որ մեր...
Աղբյուր` Panorama.am
15:00
Քաղաքագետ. ՔՊ որոշ պատգամավորների կանխատեսումները ցուրտ ու մութ տարիների մասին արագորեն իրականություն են դառնում
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, արձագանքելով Փաշինյանի Ռուսաստան չմեկնելուն ու դրան հաջորդած Վ. Պուտինի խոսնակի հայտարարությանը, գրում է....
Աղբյուր` Panorama.am
14:41
Ռուսաստանի ազգային հավաքականը հնարավոր է ընկերական հանդիպում անցկացնի Հայաստանի ընտրանու հետ
Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականը նախատեսում է 2025 թվականի առաջին կեսում մի քանի հանդիպում անցկացնել եվրոպական թիմերի հետ։ Այս մասին Ռիա Նովոստիին...
Աղբյուր` Panorama.am
14:37
Անդրեի կինն առաջին անգամ երեխայի հետ լուսանկար է հրապարակել
Երգիչ Անդրեի ու նրա կնոջ՝ երգչուհի Անի Օհանյանի ամուսանլուծության մասին լուրերը շարունակում են ակտիվ տարածել։ Բաժանության լուրն անարձագանք են...
Աղբյուր` Panorama.am
14:23
Թուրքիան Հալեպում հյուպատոսություն կբացի
Թուրքիան շուտով հյուպատոսություն կբացի Հալեպում։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը։ «Մենք վերաբացել...
Աղբյուր` Panorama.am
14:13
Կուբանում նավթի արտահոսքի պատճառով երկրամասային արտակարգ դրություն է մտցվել
Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը հայտնել է, որ երկրամասում արտակարգ դրություն է մտցվել Անապայի ափ նավթամթերքների շարունակական...
Աղբյուր` Panorama.am
13:53
Որոնք են արգանդի արտանկմնա պատճառները. Մանրամասնում է գինեկոլոգը
Արգանդի արտանկման դեպքում արգանդը մասամբ կամ ամբողջությամբ դուրս է գալիս սեռական ուղիների միջոցով:  Մանկաբարձ-գինեկոլոգ Արսեն Սարգսյանի...
Աղբյուր` Panorama.am
13:53
Ալիևը չի մասնակցի ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ցավակցություն հայտնել Ակտաուում ադրբեջանական ընկերության...
Աղբյուր` Panorama.am
13:42
Փաշինյանն ցավակցել է Բաքու-Գրոզնի ավիավթարի զոհերի ընտանիքներին
Նիկոլ Փաշինյանն ցավակցել է Բաքու-Գրոզնի ավիավթարի զոհերի ընտանիքներին։ «Ցավակցում եմ Բաքու-Գրոզնի չվերթի զոհերի ընտանիքներին։ Առօրյա...
Աղբյուր` Panorama.am
13:34
Կխստացվի հետիոտնի կողմից չնախատեսված վայրով ճանապարհն անցնելը. ՆԳՆ
Քաղաքացիներից ստացված առաջարկների քննարկման արդյունքում մշակվել են մի շարք նախագծեր, որոնք կլավարկեն նրանց կյանքը և կդյուրացնեն...
Աղբյուր` Panorama.am
13:26
Կրեմլում հույս ունեն, որ Փաշինյանը վաղը տեսակապով կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին. Պեսկով
Կրեմլն ակնկալում է, որ Փաշինյանը վաղը Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակապի միջոցով։ Այս մասին հայտարարել է ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
13:19
Լրագրողները պետք է մի բան ասելուց առաջ գոնե կարդան, թե վերնագրից հետո ինչ է գրած. Վահե Հովհաննիսյան
«Ես որևէ էմոցիա չունեմ դրա հետ կապված, որովհետև կարծում եմ, որ եթե ոչ հասարակ քաղաքացիները, ապա գոնե լրագրողները պետք է մի բան ասելուց...
Աղբյուր` Panorama.am
13:17
Ռուսաստանում մեսենջերներով զանգերը կարող են արգելափակվել
ՌԴ Թվային զարգացման նախարարությունը և Ռոսկոմնադզորը քննարկում են մեսենջերներով ձայնային զանգերն արգելելու հնարավորությունը։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
13:14
Օդանավի կործանումից փրկվել է 28 մարդ, նրանցից 2-ը երեխաներ են
«Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերությանը պատկանող Բաքու-Գրոզնի չվերթի օդանավի կործանումից փրկվել է 28 մարդ։ Նրանիից երկուսը երեխաներ...
Աղբյուր` Panorama.am
12:56
Ծուղակում ենք. Նազենի Հովհաննիսյան
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Ասես ծուղակում լինենք. նայում ես շուրջբոլորդ, քանդվող բոլոր կառույցներիդ,...
Աղբյուր` Panorama.am
12:39
Ալիևը ՌԴ-ից վերադառնում է Բաքու
Այսօր Սանկտ Պետերբուրգում պետք է մասնակցեր ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին:
Աղբյուր` Panorama.am
12:30
Մյուս տարի պարտքի սպասարկման համար 2.4 մլրդ դոլար կհատկացվի և ավելի ենք դոլարային պարտք վերցնելու. Ֆինանսների նախարար
2025 թվականին մենք մոտավորապես 1.6 մլրդ դոլարի մայր գումարի մարում ունենք, և մոտ 780 մլն դոլարի սպասարկում ունենք»,-ասուլիսում հայտնեց...
Աղբյուր` Panorama.am
12:27
Հետաքրքիր կլիներ, եթե պարզվի որ Դաջալն արդեն վաղուց Հայաստանում է. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Քաղաքականության մեջ վերադառնում են կրոնական խորհրդանիշները։ Թրամպը, Էրդողանը, Նաթանյահուն, անգամ...
Աղբյուր` Panorama.am
12:09
Իրականում 5-րդ բալիկին սպասում է իմ ընկերուհին. Անահիտ Կիրակոսյան
Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը սրտնեղել ու վիրավորվել է  կեղծ լուրեր տարածող կայքերից։ Ինսթագրամի սթորի  բաժնում նա տեսանյութ է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան
12:02 25/12/2024

Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}