Որտեղ նայում եմ՝ ՔՊ-ականներդ ամեն մեկդ մի կոռուպցիայի սկանդալի ասս եք, 50 մլն դրամն էլ էդտեղ եք դմփցրել. Զարոկյան
«Ծանոթ դեմքերից է։ «Հետք»-ի կոռուպցիայի սկանդալի աստղերից է, իր հարևանի անունով Աբովյանում ֆուտբոլի դաշտ են սարքել 50 մլն դրամն էլ էդտեղ եք դմփցրել»,-ավագանու նիստում ՔՊ-ական ավագանու անդամ Հայկ Միրզոյանին դիմեց «ազգային Առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը։
Վերջինս հայտարարում էր թե քաղաքային իշխանությունները փակ մարզադաշտեր չեն կառուցում և երեխծաները ստիպված 30-35 հազար դրամ են վճարում 1.5 ժամի համար որպեսզի ձմռանը ֆուտբոլ կամ բասկետբոլ խաղան։
Զարոկայնը սաց թե Միրզոյանը ծիծաղում է, բայց 50 մլն դրամը նրա հարևանի գրպանն է գնբացել ֆուտբոլի դաշտի ահմար։
«Այստեղ որտեղ նայում եմ ՔՊ-ականներդ ամեն մեկդ մի կոռուպցիայի սկանդալի ասս եք նստած»,-հայտարարեց Զարոկյանը և դիմեց իր ուղղությամբ ռեպլիկ նետած ՔՊ-ական Արմեն Գալջյանին. «Պարոն Գալջյան դու կյանքում աշխատանք չես ունեցել, միայն ՔՊ-ի համար ես աշխատել, տեղ չունես խոսելու։ Նույնիսկ մեքենա լվանալու գործ չես ունեցել, նույնիսկ մատուցող չես աշխատել, միայն ՔՊ ես աշխատել, դու ինչ ես խոսում»։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան