Պուտինը Փաշինյանի գլխավորությամբ կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնում է Սանկտ Պետերբուրգ, որտեղ առաջիկա օրերին հանդիպումներ կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների հետ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, բազմակողմ ծրագիրը սպասվում է հիմնականում դեկտեմբերի 25-ին և 26-ին։
Ակնկալվում է, որ առաջնորդները կքննարկեն քաղաքական, առևտրատնտեսական, ռազմատեխնիկական և մշակութային-հումանիտար ոլորտներում համագործակցության առանցքային ոլորտները։ Հատուկ ուշադրություն է դարձվելու տարածաշրջանային արդի խնդիրներին։
Դեկտեմբերի 25-ին հավաքվելու են ԱՊՀ երկրների բոլոր ղեկավարները։ Ոչ պաշտոնական նախաամանորյա հանդիպումը Համագործակցության վաղեմի ավանդույթն է: Այս տարին էլ բացառություն չէ։
Ըստ ծրագրի, Պուտինը գագաթնաժողովում կամփոփի 2024 թվականին ԱՊՀ-ում Ռուսաստանի նախագահության արդյունքները։
«Դրանից հետո առաջնորդները կկարողանան ոչ պաշտոնական միջավայրում շփվել միմյանց հետ և կարծիքներ փոխանակել արդի միջազգային հարցերի շուրջ», - հայտարարել են Կրեմլից։
«Դեկտեմբերի 26-ին «Իգորա»- ում մեր նախագահը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որը վարելու է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանն այս տարի նախագահում է ԵԱՏՄ-ում։ Միջոցառմանը կմասնակցեն նաև Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահները, ինչպես նաև դիտորդ երկրների՝ Ուզբեկստանի և Կուբայի նախագահները»,- ասել է Ուշակովը։
Հանդիպմանն առաջնորդները կքննարկեն ԵԱՏՄ գործունեության և ինտեգրման հետագա խորացման հարցը։
Սպասվում է մի քանի կարևոր փաստաթղթերի ստորագրում։ Դրանց թվում է Եվրասիական տնտեսական միությունում Իրանին դիտորդ պետության կարգավիճակ տրամադրելու որոշումը։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան