Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ իրականացվել է ոչ թե քրեական, այլ քաղաքական հետապնդում. Պաշտպան
«Շարունակվում է ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա ընտանիքի անդամներ նկատմամբ դեռևս 5 տարի առաջ սկսված քաղաքական հետապնդումները»,- ասուլիսում այս մասին ասաց Ռ.Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։
Նա նշեց, որ քրեական գործը հարուցվում է ոչ թե մարդու նկատմամբ, այլ փաստի առթիվ, սակայն այստեղ իրավիճակն այլ է։
«Այս քրեական գործի շուրջ 30 հատորն ուսումնասիրությունն ինձ հիմք է տալիս միանշանակ գալ այն համոզման, ևս մեկ անգամ փաստաթղթավորված հասկանալ, որ այս քրերական գործը հարուցվել է Ռուբեն Հայրապետյանի անձի նկատմամբ, այլ ոչ թե որևէ փաստի առթիվ»,- ասաց Ա. Մակինյանը։
Փաստաբանի խոսքով, մինչև այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան միլիոններ է պարտք Ռուբեն Հայրապետյանին պատկանող Զեյթունի կահույքի ֆաբրիկային. «Ֆեդերացիան, չցանկանալով մարել պարտքերը, փորձում է օգտագործել պետության ռեսուրսները»։
Նա նշեց, որ իր պրակտիկայի ընթացքում ծանոթացել է հարյուրավոր քրեական գործերի, չի տեսել նման քրեական գործ, որ քննիչը բան ու գործը թողած, հիմնական ապացուցման առարկայի հետևից գնալու փոխարեն, ընդհանրապես սկսել է անձի ողջ գործունեությունը քննարկման առարկա դարձնել քրեական գործի շրջանակներում։
«Այս քրեական գործի նյութերը ուղիղ ապացուցում են, որ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ իրականացվել է ոչ թե քրեական, այլ քաղաքական հետապնդում և այս գործի նյութերը, եթե փաթեթավորենք և ուղարկենք Եվրոպա, ամեն ինչ դրանով կվերջանա։ Մարդիկ բան ու գործները թողած, պետական ռեսուրսները օգտագործում են, որ քչփորեն, փորեն, բերեն այն ծիծաղելի մեղադրանքը, որ այսօր կա»,- ասաց Ա.Մակինյանը։
Օրեր առաջ հաղորդվել էր, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել 4 դրվագով 152 մլն դրամի խարդախության և 16 միլիոն դրամի փողերի լվացման համար:
Հարակից հրապարակումներ`
- Դատախազը պահանջում է բռնագանձել Ռուբեն Հայրապետյանի և նրա ընտանիքի գույքը
- Ամրամ Մակինյան. Փորձաքննության արդյունքները ցույց տվեցին, որ Ռուբեն Հայրապետյանին առաջադրված մեղադրանքը փուչիկ էր
- Փաստաբան. Փորձ է արվում պատրանք ստեղծել, որ Ռուբեն Հայրապետյանը թաքնվում է քննությունից
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան