Սանկտ Պետերբուրգում Պուտին-Փաշինյան առանձին հանդիպում նախատեսված չէ.Պեսկով
Սանկտ Պետերբուրգ մեկնող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գրաֆիկում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առանձին հանդիպում չկա։ Այդուհանդերձ, երկու երկրների ղեկավարները կկարողանան խոսել անհրաժեշտության դեպքում։ Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, որի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Առանձին պլանավորված չէ»,-պատասխանելով հարցին՝ ասել է Կրեմլի ներկայացուցիչը և հավելել.«Սակայն անհրաժեշտության դեպքում նրանք հնարավորություն կունենան խոսել»։
Դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։ Հայաստանը, որը նախագահում է ԵԱՏՄ-ում, ավելի վաղ խնդրել էր ԵԱՏՄ գագաթնաժողովն անցկացնել Սանկտ Պետերբուրգում։ Ավելի ուշ Փաշինյանը նշել էր, որ նպատակահարմար չի համարում ԵԱՏՄ գագաթնաժողովի անցկացումը հանրապետությունում, քանի որ «Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ոչ բոլոր անդամներն են ցանկալի Հայաստանում»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան