17:11 24/12/2024 Հայաստան

Սևանա լճում և ափամերձ տարածքներում իրականացվել է ուժեղացված ծառայություն

Ջրային պարեկային ծառայությունը Էկոպարեկային ծառայության հետ համատեղ դեկտեմբերի 23-ին Սևանա լճում և Նորատուս բնակավայրի վարչական տարածքում իրականացրել է ուժեղացված ծառայություն։

ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից հայտնում են, որ լճից դուրս է բերվել 168 ձկնորսական ցանց, 119 խեցգետնաորսիչ, առգրավվել է 280 սիգ տեսակի ձուկ՝ ընդհանուր 83 կգ։ Գեղարքունիքի մարզի ՊԾ ջրային կարգախմբերի կողմից սիգ տեսակի ձկան ապօրինի որսի արգելման դեմ տարվող միջոցառումների ընթացքում կատարվել են ստուգայցեր և շրջագայություններ Սևանա լճի առափնյա հատվածներում։

Էկոպարեկային ծառայության, Պարեկային ծառայության ջրային կարգախմբի և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ բնակավայրի լճափնյա հատվածում արձանագրվել է ձկան ապօրինի որսի 1 դեպք, 2 անձ տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժին։ Վերջիններիս մոտ հայտնաբերվել են 105 սիգ՝ ընդհանուր 44,84 կգ, և շարժիչավոր նավակ։

Ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ մինչև հունվարի 20-ը արգելվում է սիգի որսը: Այդ ընթացքում ոստիկանության ծառայողները, շահագրգիռ այլ մարմինների հետ, հետևողականորեն շարունակելու են կանխարգելիչ միջոցառումները:

Հորդորում ենք պահպանել Սևանա լճում սիգի ձվադրման շրջանում ձկնորսության արգելքի պահանջը և գործել բացառապես օրենքի շրջանակներում։

Ուժեղացված ծառայությունները պարբերական են։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}