Մեղքերը քավելու, սխալները արադարցնելու նոր դրսևորում է․ Օսկանյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը, որ իբրև 1994 թվականից ԼՂ շուրջ ընթացող բանակցութունները միտված են եղել Արցախը թողնել Ադրբեջանի կազմում, իր մեղքերը քավելու, սխալները արադարցնելու նոր դրսևորում է, առավել ծայրահեղ դրսևորում: Այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը:
«Պատերազմից հետո նա մտել էր այս արդարացման գործընթացի մեջ, երբ առավել խոչացել էր մեր խնդիրները։ Այսօր արդարացման գործընթացը նոր դրսևորում է ստացել, կարծես թե Փաշինյանը իր առաջ խնդիր է դրել այս հարցը բերել ընդհանուր հանգուցալուծմանը: Ինչքան միջազգային հանրությունը ավելի հաճախ է խոսում Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ, այնքան Փաշինյանի մոտ սրվում են այս արդարացման դրսևորումները:Վերջերս, գիտեք, որ Շվեյցարիայի խորհհրդարանը որոշում ընդունեց քվորում անցկացնելու, որի ընթացքում պետք է քննարկվի ԼՂ ժողովրդի վերադարձի խնդիրը, հրավեր ուղարկելու ԼՂ ներկայացուցիչներին, նաև Ադրբեջանին՝ այդ հարցը քննարկելու համար, այս տարվա ընթացքում Եվրոխորհրդարանը երկու կարեւոր որոշում է ընդունել, որով կոչ է արվում Ադրբեջանին նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ ԼՂ վերադարձի հարցը քննարկելու»,- ասաց նա։
Օսկանյանն ընդգծեց նաև, որ եղել են բազմաթիվ, տարբեր երկրների ղեկավարների բազմաթիվ հայտարարություններ առ այն, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչները իրավունք ունեն իրենց տները վերադառնալու և ԼՂ հարցը դեռես փակված չէ ։
«Այս ամենը կարծես թե Փաշինյանին հանգիստ չի տալիս, խանգարում են իր այն ծրագրին, որ նա ուզում է այս հարցն առհասարակ փակվի։ Այդ ճանապարհին նա մարտահրավեր նետեց ՀՀ երեք նախկին նախագահներին՝ հանրային բանավեճի»,- նշեց քաղաքական գործիչը:
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան