Օրեր առաջ Վիլնյուսի փողոցում մեքենան այրած երիտասարդին գտել են
Դեկտեմբերի 16-ի գիշերը՝ ժամը 1.55-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Վիլնյուսի փողոցի հասցեներից մեկի մոտ ավտոմեքենա է այրվում: Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնում հնչած հաջորդ ահազանգը մեքենայատիրոջից էր. հայտնում էր, որ այրել են նշված հասցեում կայանված իր «Նիսանը»:
Ոստիկանությունից հայտնում են, որ կազմված փաստաթղթերն ուղարկվել էին Ավան և Նոր Նորքի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ արարքը կատարել է նույն փողոցի բնակիչ 26-ամյա երիտասարդը:
Հետագա միջոցառումների արդյունքում նա դեկտեմբերի 20-ին Նուբարաշենի խճուղում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, որտեղ հայտնել է, որ նշված արարքը կատարել է ինքը:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Ավան և Նոր Նորքի քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան