«Հրապարակ». Շուտով հոսանքի նոր թանկացման հարցն են քննարկելու
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում տևական ժամանակ վստահ են եղել, որ շուտով հոսանքի նոր թանկացման հարցն են քննարկելու, և անգամ սակագնի բարձրացման չափերն են հայտնի եղել: Սակայն ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը, որը նոյեմբերի 15-ին է ընտրվել, օրերս եղել է Նիկոլ Փաշինյանի մոտ, վերադարձել և ՀԾԿՀ անդամներին հայտնել, որ վերջինս իրեն ասել է` առաջիկա տարին հոսանքը չպետք է թանկանա, առջեւում ընտրություններ են:
ՀԾԿՀ անդամ Սեդա Շահինյանը մեզ ասաց. «Մենք սակագնի վերանայման հայտ չունենք: Սակագները վերանայվում են ոչ միայն լիցենզավորված անձանց հայտերի հիման վրա, այլ նաև հանձնաժողովի նախաձեռնությամբ»։ Իսկ վերջին շրջանում նման քննարկումներ եղե՞լ են։ «Այդ քննարկումները միշտ են տեղի ունենում։ Եկող տարվա համար եթե էլեկտրականությունը թանկացնելու որոշում լիներ, հանրությունը կիմանար»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան