ՌԴ ԱԳՆ-ն հաստատել է Միջերկրական ծովում ռուսական բեռնատար նավի խորտակման դեպքը, կան անհայտ կորածներ
Ռուսական «Ուրսա մայոր» բեռնատար նավը խորտակվել է Միջերկրական ծովում, հայտնել է ՌԴ ԱԳՆ իրավիճակային ճգնաժամային կենտրոնի վարչությունը Telegram-ի իր ալիքում։
«Ռուսական «Ուրսա մայոր» բեռնատար նավը խորտակվել է Միջերկրական ծովի միջազգային ջրերում՝ շարժիչի հատվածում տեղի ունեցած պայթյունից հետո»,-հայտնել են գերատեսչությունում։
Անձնակազմի 16 անդամներից 14-ը փրկվել և տեղափոխվել են Կարթագենա նավահանգիստ, ևս երկուսը համարվում են անհետ կորած։
Այսօր իսպանական Español հրատարակությունը հայտնել է, որ ռուսական «Ուրսա մայոր» նավը կործանվել է միջազգային ջրերում՝ Իսպանիայի և Ալժիրի միջև։ Ռուսական դրոշով բեռնատար նավը 12 օր առաջ մեկնել է Սանկտ Պետերբուրգից և շարժվել դեպի Վլադիվոստոկ նավահանգիստ, որտեղ պետք է ժամաներ հունվարի 22-ին։
Հարակից հրապարակումներ`
- Կերչի նեղուցում գտնվող նավը հերթական նավն է աղետի ազդանշան ուղարկել
- Թուրքիայի ռազմածովային ուժերին պատկանող ռազմանավը մասնակցել է թուրք-ամերիկյան զորավարժություններին՝ ի աջակցություն Իսրայելի
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան