Նոյեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 782 832
Հարկ վճարողների կողմից 2024 թվականի նոյեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 782 832։
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, այդ թիվը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 44 946-ով կամ 6.1%-ով:
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter: