«Մարդկությունը չի ստեղծել նման ժավել, որով կարելի է մարքել Նիկոլի այդ խարանը». Աշոտյան
«Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի կարճաժամկետ առումով նախընտրական շեմին մաքրել իրեն ամենամեծ մեղքերից, մեկը Արցախի հանձնում է, իսկ երկարաժամկետ առումով՝ պատմության մեջ մաքրել անունը»,- դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց տնային կալանքում գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտանը։
Ըստ նրա, այդ փորձերն ապարդյուն են, մարդկությունը չի ստեղծել նման ժավել, որով «կարելի է մարքել Նիկոլի այդ խարանը»։
«Նախագահները ճիշտ արեցին, որ մերժեցին բանավիճելու առաջարկը։ Նիկոլն ուզում է օվերտոնի պատուհան բացել։ Մի քանի անգամ փորձել է բացել օվերտոնի պատուհան, չի բացվում այդ պատուհանը, նախագահներն էլ, բնականաբար, մերժել են, որ չծառայեն այդ նպատակներին։ Զարմանալու բան չկա։ Պրիմիտիվ շուստրիությանը տուրք տալու թեմա չէ։
Ինքս մի քանի անգամ Նիկոլին հրավիրել եմ բանավեճի։ Ես, ի տարբերություն նախագահների, մասնագիտությամբ պայմանավորված, զզվող չեմ, կարող եմ մասնակցել այդ բանավեճերին։ Եթե լայաղ կանի բանավիճելու, խնդրեմ։
Նախագահները չեն մասնակցում, որպեսզի իրենց մակարդակով չլեգիտիացնեն այդ հարցի գոյությունը։ Օվերտոնի պատուհանին ծանոթ մարդիկ շատ լավ հասկանում են, թե ինչ է անում Նիկոլը։ Նախագահներն էլ շատ լավ հասկանում են»։
Աշոտյանը նաև նշեց. «Ես չեմ զարմանա, որ պարզվի՝ այսօր Նիկոլ Փաշինյանն իր կանալներով Ալիևի ծնունդն է շնորհավորել»։
Հարակից հրապարակումներ`
- Եթե ինձ հետ բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին և/կամ դատերին. Փաշինյանը՝ նախկին նախագահներին
- Փաշինյանն իր այս դիսկուրսով ապացուցում է՝ ոչ միայն Արցախի հարցը փակված չէ, այլ այդ դավաճանությունը մնացել է կոկորդին. Աբրահամյան
- Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճի գնացած միակ նախագահը եղել է Իլհամ Ալիևը. Էդգար Ղազարյան
- Չափազանց օգտակար կլինի, որ Փաշինյանը բանավիճի Փաշինյանի հետ. Լևոն Տեր-Պետրոյանի մամուլի խոսնակի արձագանքը Փաշինյանին
- Տիկտոկյան կոմիկ պերսոնաժների հետ ոչ ոք լուրջ թեմաներ, իհարկե, չի քննարկի. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը Փաշինյանի՝ բանավեճի հրավերին
- Եթե նա շատ է ուզում բանավիճել, ապա խորհուրդ ենք տալիս բանավիճել համանախագահ երկրների նախագահների հետ.Սերժ Սարգսյանի գրասենյակի պատասխանը Փաշինյանին
- Փաշինյանը ստելով՝ փորձում է ինքն իրեն արդացնել Արցախ կորստի և զոհերի համար․ Լևոն Քոչարյան
- Բա դու ո՞ւմ ետևում ես թաքնվում`ոստիկանության զորքի՞, թե՞ զրահապատ շքախմբի․ քաղաքացիները պատասխանում են Փաշինյանին
- Նա uտախnսnւթյան բացարձակ չեմպիոն է. Ռ.Քոչարյանի գրասենյակի ղեկավարը՝ Փաշինյանի մասին
- Փաշինյանը հանրությանը մեսիջ է ուղարկում, թե իր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն է. Նորիկ Նորիկյան
- Քաղաքական մեկնաբան. Փաշինյանը շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը»
- Փաշինյանի օրոք թուրքերն են Արցախում, ու թող չփորձի պատմությունը խեղաթյուրելով՝ արդարացնի այս հանցագործությունը. Արթուր Խաչատրյան
- Այս համատեքստում ես գործել եմ մի մեծ սխալ. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին