«Կարմիր կետագծերի» թանկացման որոշումն անցկացնելու հարցում ՔՊ-ին աջակցած Գրիգոր Հարությունյանը վայր է դրել մանդատը
««Կարմիր կետագծերի» անցկացման որոշումն ի՞նչ մեծ խաղադրույքներ, կարևորություն էր ներկայացնում, որ մեկ ձեռնպահ քվեարկած ավագանու անդամը, որն ապահովեց քվորումը, նիստից դուրս եկավ և միանգամից մանդատը դրեց, ֆեյսբուքում էլ գրել է.«Պատճառն անձնական է և կապված է իմ ընտանիքի հետ»,-Երևանի ավագանու նիստի հայտարարությունների ժամին հայտնեց «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։
Սուքիասյանը նաև մարդու իրավունքների, ժողովրդավարության միջազգային կառույցներին հորդորեց ուշադրության կենտրոնում պահել Հարությունյանի այդ քայլի պատճառները։
«Ավագանու այն անդամը, որն իշխանությանը ծառայություն մատուցեց, անմիջապես մանդատը դրեց և այժմ մտավախություն ունի իր ընտանիքի վերաբերյալ»,-հայտարարեց Սուքիասյանը։
Հիշեցնենք, որ Երևանի ավագանին այսօր 32 կողմ 1 ձեռնպահ ձայներով ընդունեց «կարմիր կետագծերի» համար կրկին տարեկան 160 հազար դրամ սահմանող որոշումը։ Միակ ձեռնպահ քվեարկողը և քվեարկությունը վավեր դարձնողն ավագանու «Հանրային ձայն» խմբակցությունը լքած և անկախ համարվող Գրիգոր Հարությունյանն էր։
Նա հայտարարեց, թե պատահաբար է քվեարկել, սական տեսագրությունից երևում է, որ քվերակությունից առաջ բոլոր ընդդիմադիրները իրնց քվեարկության քարտերը համապատասխան սարքերից հետ են քաշում և դնում են դրամապանակների մեջ, իսկ վերջին շարքում նստած Հարությունյանն ընդհակառակը՝ հանում է քարտը և քվեարկության համար մոտեցնում սարքին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին