«Հրապարակ». Իշխող կուսակցությունում փորձում են ցույց տալ, թե թիմում բոլորը հաշտ են
«Հրապարակ» թերթը գրում է.
«Թեպետ իշխող կուսակցությունում փորձում են ցույց տալ, թե թիմում բացարձակ համերաշխ և միասնական մթնոլորտ է, և որ թիմի «դավաճաններ» Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի դեմ ինչ արվում է, բոլորը հաշտ են ու համաձայն, սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, ՔՊ-ում բուռն խմորումներ են տեղի ունենում: Ոմանք հասկացել են, որ Փաշինյանն իր նախընտրական փիառ արշավին որոշել է ոմանց զոհաբերել, և անգամ քննարկում են ՔՊ-ից անփորձանք դուրս գալու ճանապարհները։
Մեզ ասացին, որ այս պահի դրությամբ 12 կուսակցական մտածում է ՔՊ-ից դուրս գալու մասին, այդ թվում` պատգամավորներ, պետական պաշտոնյաներ: Չնայած մեր աղբյուրն անուններ չի հայտնում, սակայն քաղաքական անցուդարձից կարելի է անգամ հասկանալ, թե ովքեր են նրանք: Նրանց մի մասը Հովիկ Աղազարյանի կնոջ հոգեհանգստին էր մասնակցում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին