Սպորտ 16:10 24/12/2024 Հայաստան

Հայաստանի՝ 2024-ի լավագույն մարզիկները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացրել է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը, որի հաղթողները որոշվել են ԿԳՄՍՆ կողմից հավատարմագրված մարզական լրագրողների քվեարկության արդյունքների համադրմամբ:

Քվեարկությանը մասնակցել են մարզական 18 լրագրողներ, որոնք իրականացրել են փակ, գաղտնի քվեարկություն: Արդյունքներն ամփոփել է ԿԳՄՍ նախարարի հրամանով ձևավորված հանձնաժողովը:

Արդյունքները ներկայացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Լավագույն 3 մարզիկներ՝ Արթուր Ալեքսանյան, Արթուր Դավթյան, Վարազդատ Լալայան,

Լավագույն կին մարզիկ՝ Ալեքսանդրա Գրիգորյան,

Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ՝ Գրետա Վարդանյան,

Լավագույն թիմ (խաղային մարզաձևեր և շախմատ)՝ Շախմատի տղամարդկան ազգային հավաքական,

Լավագույն երիտասարդ մարզիկ՝ Էմմա Պողոսյան,

Վերադարձ մեծ սպորտ և/կամ հայտնություն՝ Հռիփսիմե Խուրշուդյան,

Հայաստանի Հանրապետությունը լավագույնս հանրահռչակած մարզիկ՝ Հենրիխ Մխիթարյան,

Լավագույն մարզիչ՝ Հակոբ Սերոբյան,

Հանդիսատեսի համակրանք անվանակարգում հաղթողը որոշվելու է Telegram հարթակում իրականացվող առցանց քվեարկությամբ, որն ավարտվելու է այսօր՝ ժամը 17:00-ին:

ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթի նպատակն է խրախուսել և մեծարել ընթացիկ տարում նվաճումներ կամ նշանակալի հաջողություններ գրանցած, ինչպես նաև իրենց մրցելույթներով ՀՀ ճանաչելիության և հեղինակության բարձրացմանը, պետական խորհրդանիշների, ազգային արժեքների հանրահռչակմանը նպաստած հայ մարզիկներին և մարզիչներին:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}