Աղբի վճարը կրկնակի բարձրացնում եք, պարոն Ավինյան, դուք պատմության մեջ կմտնեք որպես թանկացումների քաղաքապետ. Հայկ Գրիգորյան
«Ուզում եմ երևանցիներին տեղեկացնել, որ բերված նախագծով բնակելի շինութունների կոշտ կենցաղային թափոնների դրույքաչաքը նախկին անձով հաշվարկելու փոխարեն, 1 ք/մ-ի համար 13 դրամ դրույքաչափ է սահմանվել։ Պարոն Ավինյա՛ն, կարծում եմ, որ դուք պատմության մեջ կմտնեք որպես թանկացումների քաղաքապետ»,-Ավագանու նիստում ասաց «Աղգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը՝ ելույթ ունենալով «Տեղական տուրքերի 2025 թվականի դրույքաչափերի մասին» որոշման նախագծի քննարկման ժամանակ։
Նա հայտնեց որ աղբի վճարը կրկնակի է թանկանում, եթե մեկ սենյականոց բնակարանում մեկ հոգի է ապրում։
Հարցնելով, թե աղբի դիմաց անձի փոխարեն քառակուսի մետրով գանձում սահմանելու նպատակը եղել է բյուջեն լցնելը, թե այլ վարչական խնդիր լուծելը՝ Գրիգորյանն ասաց. «Փաստացի, կարող է մի իրավիճակ ստեղծվել, որ տվյալ բնակարանում որևէ մեկը չի բնակվում, կամ 100 ք/մ տարածքով բնակարանում մեկ մարդ է բնակվում և նա 5 անգամ ավել գումար պետք է վճարի»։
Հարցը զեկուցող քաղաքապետարանի Եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը բացատրեց, որ միջին վիճակագրական հաշվարկներով է սահմանվել 1ք/մ-ն 13 դրամ և այն կրկնակի ավել չէ նախկինում գանձվող գումարից։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին