Որքան զսպող, բարձր տուրքերի դրույքաչափեր են սահմանվում, այնքան վայրի կառուցապատումը դառնում է ավելի անզուսպ. Մանուկ Սուքիասյան
«Երբ մենք ասում ենք, որ ուզում ենք զսպել վայրի կառուցապատումը՝ նմանատիպ տուրքերը ամենաուժեղ զսպող գործիքներն են»,-ավագանու նիստում հայտնեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա նշեց, որ շինթույլտվության և ճարտարատապետանախագծահաշվարկային նախագծերի տուրքերի բարձրացման շոնրհիվ միայն 2024 թ.-ին Երևանի բյուջե 24 մլրդ դրամի մուտք է ապահովվել։
Նա հայտնեց, որ նոր նախագծով ավելի մեծ տույժեր են նախատեսել այն դեպքերի համար երբ կառուցապատողը նախատեսված ծավալներից շեղվում է։
Ըստ Ավինյանի՝ 5 % շեղումը թույլատրելի է, բայց դրանից ավելի դեպքում տույժերը և վերահամաձայնեցման տուրքերը կտրուկ աճում են։
«Երևանի քաղաքապետարանի գործիքակազմն էականորեն ավելի ուժեղանալու է և ուղղակիորեն մենք ունենալու ենք մի գործիք որը կոչվում է «քանդման պահանջ»»,-հայտնեց քաղաքապետը և բացատրեց, որ այն ազդելու է այն կառույցների վրա, որոնք ինքնակամ են արվել և փաստացի չեն օրիկանացվելու և շինթույլտվություն չի տրվելու և կառուցողը պարտադրված է լինելու քանդել, կամ մեծ տույժերի ենթարկվել։
Ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն արձագանքեց. «Եթե վայրի կառուցապատումը զսպելու միակ մեխանիզմը տեղական տուրքերի ավելացումն է, ապա անցնող մեկ տարին ցույց տվեց, որ որքան զսպող բարձր տեղական տուրքերի դրույքներ են սահմանվում, այնքան այդ շինարարությունը դառնում է ավելի անզուսպ»
Նա նշեց, որ վայրի շինարարությունը շարունակվում է, իսկ տուրքերի բարձրացումից ուղղակի քաղաքապետարանն ունենում է հավելյալ մուտքեր
Սուքիասյանը հայտնեց, որ վայրի կառուցապատումը զսպելու համար ընդամենը քաղաքական կամք է պետք, իսկ մայրաքաղաքը պատրաստ չէ նման ծավալով կառուցապատմանը։
Ավինյանը չհամաձայնեց Սուքիասյանի հետ՝ կրկին պնդելով որ թանկացումը զսպել է մայրաքաղաքում կառուցապատումը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին