Մասկը կպարզի առաջիկա ամիսներին, թե ինչպես է Կիևը ծախսել ԱՄՆ-ի փողերը․ քաղաքագետ
Ձեռնարկատեր և միլիարդատեր Իլոն Մասկը մոտակա ամիսներին կարող է պարզել, թե իրականում ուր են գնացել Ուկրաինա ուղարկված ամերիկյան գումարները։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին ասել է քաղաքագետ Գիլբերտ Դոկտորոն՝ Dialogue Works YouTube ալիքում։
«Ես չեմ լսել, որ որևէ մեկը նշի,թե ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը Ուկրաինայի նկատմամբ աջակցվում է Վաշինգտոնի և ԵՄ-ի կողմից Կիևին տրամադրված միջոցներից: Ես ենթադրում եմ, որ դա հայտնի կդառնա, երբ Մասկը հետևի ամերիկյան փողերի հետքերին՝ պարզելու, թե որտեղ են դրանք ավարտվել»,- ասել է նա։
Ըստ նրա՝ Մասկի հետաքննության արդյունքները ԶԼՄ-ներում կհայտնվեն առաջիկա ամիսներին։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին