«Օթելլո» օպերան հայկական բեմում՝ իտալական օպերային արվեստի լավագույն ավանդույթներով
Դեկտեմբերի 28, 29, 30-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում մեծ պրեմիերա է՝ Ջուզեպե Վերդի «Օթելլո» օպերան, բեմադրութուն՝ իտալական օպերային արվեստի լավագույն ավանդույթներով։
«Սա հայ-իտալական համատեղ մեծ ծրագիր է։ Հայաստանի օպերային թատրոնը գնել է իտալական թատրոնի բեմադրություն, որն իր մեջ ներառում է լուսային, ձայնային ռեժիսուրա, բեմադրություն, կոստյումներ, երաժշտական մաս, այսինքն կարողացել ենք աննախադեպ մասշտաբի ներկայացում ձեռք բերել»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի խորհրդական Ռոնա Ահարոնյանը։
Նա հայտնեց, որ Իտալիայից Երևան 10 բեռնատար մեքենայով բերվել են դեկորներ, կոստյումներ։
«Մենք գնել ենք ամեն բան։ Գնել ենք նույնիսկ տեխնիկական, ձայնային, լուսային լուծումներ, ռեժիուրան առաջատար, գերժամանակակից ձևով է արվելու»,- ընդգծեց նա։
«Օթելլո» օպերայի երաժշտական ղեկավարն ու դիրիժորն է Ալեսանդրո Բոնատոն, բեմադրող ռեժիսորը՝ Ֆաբիո Սպարվոլի, բեմադրության նկարիչը՝ Մաուրո Կարոսի, կոստյումների հեղինակը՝ Օդետ Նիկոլետտի։
«Օդետ Նիկոլետտին համաշխարհային թատերական աշխարհում առաջատար է, ունի բազմաթիվ մրցանակներ։ Գրեթե 600 անուն հագուստ՝ կոստյումներ, գլխազարդեր, կոշիկներ, միայն այս ներկայացման մեջ է օգտագործվում»,- ասաց Ռ.Ահարոնյանը։
Այժմ հայ արտիստների հետ աշխատում է իտալացի ռեժիսոր, նվագախմբի հետ՝ իտալացի դիրիժոր, մենակատարների հետ՝ իտալացի կոնցերտմաստեր։
«Հայաստանի լավագույն օպերային երգիչներն են երգելու այս ներկայացման մեջ, ունենք նաև հրավիրյալ արտիստներ Վրաստանից և Ռուսաստանից»,- նշեց նա։
Օթելլոյի դերում հանդես կգան Հայաստանի վաստակավոր արտիստ Հովհաննես Այվազյանը, Միխեիլ Շեշաբրիձեն, Յագոյի դերում՝ ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Հակոբյանը, Պավել Յանկովսկիյը:
Դեզդեմոնայի դերում հանդես կգան ՀՀ վաստակավոր արտիստ Անահիտ Մխիթարյանը (դեկտեմբերի 28), Աննա Այվազյանը (դեկտեմբերի 29), Էլեն Եղիազարյանը (դեկտեմբերի 30):
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին