Ալիևը ՌԴ-ից վերադառնում է Բաքու
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանից վերադառնում է Բաքու՝ կապված Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ տեղի ունեցած Բաքու-Գրոզնի չվերթի «Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերությանը պատկանող J2 8243 օդանավի ավիավթարի հետ։ Ռիա նովոստիին հայտնել է ադրբեջանական պաշտոնական աղբյուրը։
«Ողբերգության հետ կապված՝ Ադրբեջանի նախագահը վերադառնում է Բաքու»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Ալիևն այսօր Սանկտ Պետերբուրգում պետք է մասնակցեր ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին:
Բաքվից Գրոզնի թռչող ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռը վթարի է ենթարկվել դեկտեմբերի 25-ի առավոտյան Ղազախստանի արևմուտքում գտնվող Ակտաու քաղաքի մոտ։ Լրատվամիջոցների նախնական տեղեկություններով, պատճառը ինքնաթիռի բախումն է թռչունների երամին։ Ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի հինգ անդամ։ Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության օպերատիվ շտաբի տվյալներով, 25 մարդ ողջ է մնացել, որոնք տեղափոխվել են հիվանդանոց։
Հարակից հրապարակումներ`
- Ավիավթարից փրկվել է 13 ուղևոր, նրանք նստած են եղել օդանավի պոչի հատվածում
- Կործանվել է Բաքու-Գրոզնի չվերթի օդանավը. Ի՞նչ է հայտնի այս պահին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան