Արթուր Սոքոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց վարչական հսկողությունը վերացվեց. Փաստաբան
Արթուր Սոքոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց վարչական հսկողությունը վերացվեց։ Այս մասին տեղեկացնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Այսօրվա դատական նիստով ավարտվեց ապացույցների հետազոտման փուլը, այդ թվում հարցաքննվեցին տուժող Դավիթ Լևոնյանը և վկան։ Ուստի շուտով կողմերը հանդես կգան եզրափակիչ ելույթներով։ Սույն դատավարության ողջ ընթացքը միայն վերահաստատեց Արթուր Սուքոյանի անմեղությունը»,-գրել է նա։
Նշենք, որ Սուքոյանը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնականն է, այս տարվա ապրիլի վերջին միջադեպ էր գրանցվելCivic.am-ի լրագրողի՝ Դավիթ Լևոնյանի ու Սուքոյանի միջև։
Իշխանական «Սիվիկ» լրատվականի լրագրող Դավիթ Լևոնյանն ԱԺ-ում իր նկատմամբ բռնություն կատարելու վերաբերյալ հաղոդում էր ներկայացրել ՆԳՆ ոստիկանություն։
Հարակից հրապարակումներ`
- Արարքի փաստակազմը սխալ է եղել և տրվել է սխալ իրավաբանական որակում․ Կոչուբաևը՝ Լևոն Քոչարյանի գործի մասին
- Լևոն Քոչարյանի օգնականի նկառմամբ կիրառեց տնային կալանք
- Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է
- Լևոն Քոչարյանի օգնականի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորած Մասիս Մելքոնյանը. փաստաբան
- ՔԿ-ում ուսումնասիրում են «Սիվիկ»-ի լրագրողի հաղորդման հիման վրա քրեական վարույթ հարուցելու հիմքերը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան