Կործանվել է Բաքու-Գրոզնի չվերթի օդանավը. Ի՞նչ է հայտնի այս պահին
Այսօր առավոտյան կործանվել է Բաքու-Գրոզնի չվերթի «Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերությանը պատկանող J2 8243 օդանավը։ Այն կործանվել է Ղազախստանի Ակտաու քաղաքի օդանավակայանում։
«Ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռը, որը թռչում էր Բաքվից Գրոզնի, մինչ կործանվելը պտտվում էր Ղազախստանի Ակտաու քաղաքի օդանավակայանի վրայով։ Անձնակազմը նախապես խնդրել էր վթարային վայրէջք կատարել և սպասում էր թույլտվության», - նշել են ԶԼՄ-ները։
Ինքնաթիռը 11 տարեկան է՝ արտադրված 2013 թվականին։
Օդանավում, ըստ տարածված տեղեկությունների, եղել է 67 ուղևոր ու անձնակազմի ևս 5 անդամ։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, վեց մարդ փրկվել է:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան