Տնտեսություն 17:42 25/12/2024 Հայաստան

Պետությունն ավտոմատ կերպով դրդում է հանցագործության, անցել են կացնային մեթոդների. Կարեն Ավագյան

Տարվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ասաց թե առաջիկայում էլ հանդես են գալու  արտոնությունների չեղարկման առաջարկներով։ Հիշեցնենք, որ անցնող տարում կառավարությունը երկու նման նախաձեռնությամբ էր հանդես եկել, երկուսն էլ վերաբերում էին փոքր ու միջին բիզնեսին(ՓՄՁ), ինչը ենթադրում է վերջիններիս հարկային բեռի էական ավելացում։ Ինչ վիճակում են գտնվում Հայաստանի ՓՄՁ-ները և նոր հարկային փոփոխությունները ինչի կհանգեցնեն։ Վերոնշյալ հարցերի շուրջ  Panorama.am-ը զրուցեց ՓՄՁ ասոցիացիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն, տնտեսագետ Կարեն Ավագյանի հետ։

Կ. Ավագյան- ՓՄՁ-ներին տված շրջանառության հատուկ ռեժիմն արտոնություն չէ, այն հատուկ ռեժիմ է, որը կա բազմաթիվ երկրներում, ընդհուպ՝ եվրոպական։ Արևելյան երկրներում ավելի շատ է տարածված։ Դուք այսօր նույն Դուբայում կտեսնեք հատուկ ռեժիմում աշխատող շուկաներ։

Բնական է տարբեր հարկային համակարգերի գոյությունը նույն երկրում, որովհետև որոշ ձեռնարկություններ կարող են այդպես լավ աշխատել։ Մյուսները, որոնք ավելորդ աշխատակիցներ չունեն, ի վիճակի չեն այլ մարդկանց ներգրավել, ընտանեկան բիզնեսներ են և այլն, ստիված են իրենց ժամանակը խնայել, թեկուզ որոշակի ծախսեր ավելացնելու գնով։ Նույնիսկ եթե 10%-ով էլ հարկման տակ են մտնում, ապա իրենց ծախսերն էլ և հարկերն էլ ավելի շատ են քան ավելացված արժեքի հարկով հարկվող հիմնարկություններում։ Երկրորդ՝ նրանք իրենց վնասները՝ ապրանքանյութային արժեքների փչացումը,  իրականում չեն կարող ցույց տալ և դուրս գրել, այն, ինչը հնարավոր է ավելացված արժեքի հարկման դաշտում։

Այսինքը՝ այդ ամեն ինչն արտոնություն դիտարկելը սխալ է, այն հատուկ հարկման համակարգ է, որը նպաստում է ՓՄՁ-ների գոյությանը։

Ներկայում մենք ունենք շատ չնչին քանակությամբ ՓՄՁ՝ թեկուզ բնակչության հարաբերակցությամբ։ Օրինակ, մեր հարևան Վրաստանից մենք մոտ 5 անգամ քիչ ՓՄՁ ունենք, բայց բնակչության թվի տարբերությունը շատ քիչ է։ Ինչն է դրա պատճառը, պարզ է որ հարկային վարչարարության մեջ է խնդիրը, ոչ թե այն, թե իբր բնակչությունը նախաձեռնող չէ։

Panorama.am- ՓՄՁ-երը Հայաստանում աշխատատեղեր ապահովողներ են, ինչպե՞ս կգնահատեք կառավարության գործողությունները նրանց հանդեպ։

Կ. Ավագյան-ՓՄՁ-ների շրջանառությունը փոքր է, բայց օրինակ 2018 թ-ին Հայստանում կար մոտ 70 հազար ՓՄՁ,ներկայում, եթե չեմ սխալվում 50 հազարից մի փոքր ավել են։ Հարցը զբաղվածների քանակը չէ, այլ այն, որ այդ մարդկանց այլ զբաղվածություն չի առաջարկվում, իրենք աշխատանք ստեղծող մարդիկ են, նրանց մի մասն ինքնազբաղ են։ Եթե հիշում եք, նախորդ տարիներին ինքնազբաղ մարդկանց էլ քաշեցինք հարկային դաշտ, գրանցեցինք։ Ընտանեկան ձռնարկությունները վերաձևակերպեցին միկրոձեռնարկատերերի՝ մինչև 10 անձի աշխատանքի հնարավորությամբ, արտոնյալ հարկային ռեժիմով։ Այն իրոք արտոնյալ էր, որովհետև միկրոձեռնարկատիրությունը արտոնյալ էր։

Բայց այդ ամեն ինչը տարածել ՓՄՁ-ների վրա, սխալ էր, որովհետև շրջանառության հարկն արտոնյալ հարկ չէ, ընդամենը օգնում է, որ ՓՄՁ-ները սկզմնական շրջանում տեղավորվեն, կամ եթե պարզեցված վերարտադրությունն իրենց բավարարում է, այդ դեպքում իրենց ավելի ձեռնտու է, պարզեցված՝ շրջանառության հարկով աշխատել։

Տնտեսության զարգացման մեջ երկու մոտիվ կա, կա ընդլյանված վերարտադրություն, երբ կապիտալ ներդրողը ձգտում է անընդհատ ընդարձակել իր բիզնեսը։ Կա նաև պարզեցված վերարտադրությունը։ Այսինքը՝ մարդը մի փոքր արտադրամաս է ստեղծում իր տանը կից, կամ վաճառակետ է ստեղծում, որպեսզի իր ուսանողի ծախսերը հոգա, մյուսները՝ իրեն երեխաներին կրկնուսույցների մոտ ուղարկի, որ լավ ԲՈւՀ կարողանան ընդունվեն։ Ինքը չի ձգտում հարստանալ, այլ ձգտում է որոշակի ծախսեր փոխհատուցել՝ ավել աշխատելու միջոցով, լրացուցիչ գործ է դնում, այսինքը հիմնական աշխատանքից  հետո է այդ արտադրամասում աշխատում։

Այդ հանգամանքները պետք է հաշվի ատնեն, երբ ասում են արտոնյալ հարկային համակարգ։ ՓՄՁ-ների հարկային համակարգն արտոնյալ չէ։

Panorama.am-Ֆինանսների նախարարի ակնարկած արտոնությունների վերացման նախաձեռնությունը ո՞ր տնտեսվարողներին կվնասի։

Կ. Ավագյան-Նման նախաձեռնություններով միկրոձեռնարկատիրությանն են խփում։ Երկրորդ՝ ստիպում են որ ՓՄՁ-ն իր շրջանառությունը վերանայի և փորձի թեկուզ 10%  հարկման տակ մնա, բայց թղթաբանության հետևից չվազի։ Ստացվում է որ ՓՄՁ-ն ավելի շատ հարկ է վճարելու։ Ինչո՞ւ ՓՄՁ-ն կգերադասի 10 % հարկման տակ մտնել, որպեսզի փաստաթաղթային խառնաշփոթը, որը կարող է իր մոտ առաջանալ զբաղվածության պատճառով՝ իր վրա տուգանքի ձևով նոր պրոբլեմներ չգան։  Այսօր տուգանքներն ահավոր են, բացի պարտադիր վարչական տուգանքից, որ ՀԴՄ-ի և այլ խախտումների համար է նշանակվում, դրվում է նաև տուգանք շրջանառության որոշակի տոկոսի չափով, որը տարվա մասշտաբով իրենից բավականին մեծ գումար է ներկայացնում։

Այս ամենից բացի, օրինակ կոնկրետ Գյումրիում հարկային քաղաքականության մեջ նկատվում է որոշակի միտում, երբ տուգանում են նաև նախկին տարիների համար։ Այսինքը, հաշվարկվում են նախկին տարիների շրջանառությունը և դրա նկատմամբ ևս որոշակի տուգանքներ են կիրառում կոնկերտ փաստաթղթերի բացակայության պատճառով։ Ասենք՝ գյուղացին չի տրամադրել կանաչեղենի համար փաստաթուղթ, կամ դրանք եղել են, բայց կորել են։ Սոխի, մաղադանոսի համար գյուղացին չի կարող ամեն օր գնալ գյուղապետարան խնդրել, որ փաստաթուղթ տան, որ արտադրանքը նորմալ է։

Նույնը նաև կաթնամթերքի խնդիրն է՝ մթերումների պահով։ Եթե նույնիսկ մթերումներ են անում, նրանք 10 օրը մեկ անգամ պետք է փաստաթուղթ ներկայացնեն, որ իրենց կաթնամթերքն առողջ է, որպեսզի մթերվի, բայց Սննդի անվտանգության տեսչական մարմինը 10 անգամ այդ տեղեկանքը չի տալիս մարդկանց, այլ՝ տարին երկու անգամ։

Բազմաթիվ կարգավորումների խնդիր կա, որոնք բաց թողնելով անցել են կացնային մեթոդների։

Բոլորին քշում են մեկ սանրի տակ՝ փորձելով վարչարարությունը բարելավել, բայց իրականում ոչ թե պետք է հարկերի կազմման վարչարարությունը ավելացնել, վերահսկողությունը փոքրի վրա ավելացնել, այլ ընդամենը 4-5 սահմանային կետ վերահսկել, եթե իրոք ուզում են խոշորին վերահսկել, ինչը որպես պատճառաբանություն են բերում։

Այսինքը փոքրին վերահսկելով՝ մտցնելով ընդհանուր հարկման դաշտ, իրենք իբր պետք է վերահսկեն խոշորին։ Այն ծիծաղելի պատճառաբանություն է։ Այդ ամեն ինչը կարելի է անել սահմանային կետերում վերահսկելով, խոշորին իր արտադրամասում, պահեստներում վերահսկելով և այլն։

Panorama.am-Հարկային խստացումները չե/ն բերի ստվերի ավելացման

Կ. Ավագյան-Իհարկե վարքագծային կանոնների փոփոխություն կլինի դրանից հետո, որովհետև։ Մարդիկ կարող են խուսափել հարկային դաշտում գրանցվելուց, կամ փակեն ընկերությունները և փորձեն ստվերային դաշտում աշխատել ։Այս դեպքում պետությունն ավտոմատ կերպով դրդում է հանցագործության։ Իրենց սիրելի բնորոշումներից մեկը, ըստ որի՝ հարկեր չվճարողը, կամ հարկերից խուսափողը հանցագործ է։ Հիմա իրենք են դրան դրդում։ Այսինքը, մադն ուզում է  հարկեր վճարել, բայց այն դեպքում, եթե հասկանա թե ինչպես է այն վճարելու։ Ասում են՝ թող հաշվապահ վարձեն, 5-10 հազար դրամ վճարեն, իրենց ամբողջ հարցերն անի։ Բայց որակյալ հաշվապահներն ամբողջ օրը զբաղված են, հնարավոր է ՓՄՁ-ն ամբողջ օրը զանգահարի, բայց  երեկոյան նոր հաշվապահն իրեն պատասխանի։ Խնդիրն այն է, որ արհեստականորեն բարդացնում են ՓՄՁ-ի աշխատանքը։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:35
Դստերը շան վզկապով զբոսնելու հանած կինը պատժվել է
Օմսկում Պերվոմայսկի շրջանային դատարանը օրինական է համարել տեղի բնակչուհուն վարչական պատասխանատվության ենթարկելու որոշումը, որն իր դստերը...
Աղբյուր` Panorama.am
17:09
Թուրքիան քննարկում է ռուսական Azimut ընկերության ինքնաթիռի առգրավման խնդրանքը
Թուրքական իշխանությունները դիտարկում են նոյեմբերի 24-ին Անթալիայի օդանավակայանում վայրէջք կատարելիս հրդեհված Azimuth ինքնաթիռը բռնագրավելու...
Աղբյուր` Panorama.am
17:08
Թուրքիան կհամագործակցի Սիրիայի հետ պաշտպանության ոլորտում
Անկարան աջակցում է սիրիական միասնական բանակի ստեղծմանը և Սիրիայում նոր վարչակազմի գործադրած ջանքերին։ Էրմենիհաբերի հաղորդմամբ, ասել է Թուրքիայի...
Աղբյուր` Panorama.am
16:54
Ճաշերը համեմելու համար աղի փոխարեն օգտագործեք սև պղպեղ, սխտորի փոշի, բալզամիկ, կոճապղպեղ... ԱՆ
Նոր տարին համեղ ու բազմազան ուտեստների ժամանակն է: Բայց գիտե՞ք, որ սնունդը պատրաստելիս կարևոր է ուշադրություն դարձնել աղի օգտագործմանը, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
16:35
Հանրային հ/ը որդեգրած գործելաոճի պայմաններում՝ Մայր Աթոռը նպատակահարմար չի համարում Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը
Մայր Աթոռից հայտնում են, որ  նպատակահարմար չեն համարում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը դեկտեմբերի 31-ին ժամը...
Աղբյուր` Panorama.am
16:25
Չարենց, Իսահակյան, մյուսներ ... իրենց ներդրումն ունեն, այդ ամենի համար ենք պայքարում, ոչ միայն մեզ համար. Էդուարդ Միլիտոնյան
Հայաստանի ստեղծագործական միությունների, մասնավորապես Գրողների և Նկարիչների միությունների շենքերի  հարցով ՀՀ դատախազության ՀՀ վարչական...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ռուբեն Մուրադյանը՝ տեսախցիկների վերաբերյալ նոր օրինագծի մասին. Թվային կոնցլագերը հենց սա է
Կիբերանվտանգության հարցերով փորձագետ Ռուբեն Մուրադյանն ուշադրություն է հրավիրում ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած տեսախցիկների...
Աղբյուր` Panorama.am
16:12
ՔՊ-ականին պատկանող ընկերությանը վճարել են նախատեսվածից ավելի շատ. Չախոյանի ահազանգը
«Երևանյան լճի աջակողմյան ափամերձ տարածքի բարեկարգման աշխատանքների աճուրդին/тендер-ին «ԼԻԼԱՆԱՐՄ» ՍՊԸ-ն 166.259.798 դրամ գնային...
Աղբյուր` Panorama.am
15:58
Ժաննա Անդրեասյան. Մտնում ենք ամենակարևոր և վճռորոշ փուլերից մեկը
«Տարին շատ բարդ էր, քանի որ չափորոշչի ներդրումն իրականացվել է դպրոցների 12 դասարաններից 7-ում։ Շատ կարևոր է, որ լինենք դպրոցների կողքին և...
Աղբյուր` Panorama.am
15:44
Հայաստանի նախագահության ժամանակ ԵՏՀ գործողությունների ծրագիրը հագեցած էր. Փաշինյան
«Ավարտվում է Եվրասիական տնտեսական միության մարմիններում Հայաստանի Հանրապետության նախագահության ժամկետը»,- Սանկտ Պետերբուրգում...
Աղբյուր` Panorama.am
15:33
ՊԵԿ. Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտային հարկի վերադարձի դեպքում
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է քաղաքացիներին, որ 2025 թվականի հունվարի 1-ից հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի...
Աղբյուր` Panorama.am
15:24
Պեսկով. Փաշինյանը ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակապով
Կորոնավիրուսով վարակված Նիկոլ Փաշինյանը տեսակապով կմասնակցի ԵԱՏՄ-ի այսօրվա գագաթնաժողովին։ Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
15:04
Պուտին. Նիկոլ Վովայիչը պետք է որ կապի մեջ լինի
Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ԵԱՏՄ գագաթաժողովը։ Արարաողակարգային լուսանկարահանմանը Հայաստանից մասնակցում էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։...
Աղբյուր` Panorama.am
14:41
Երթևեկության կազմակերպման փոփոխություններ Երևանում և մարզերում. ՆԳՆ-ն մանրամասներ է հրապարակում
Ներքին գործերի նախարարությունը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ դեկտեմբերի 19-ից իրականացրել է երթևեկության...
Աղբյուր` Panorama.am
14:17
Մոմավառություն՝ Եռաբլուր զինվորական պանթեոնում
Դեկտեմբերի 31-ին, ժամը 19:00-ին, Եռաբլուր զինվորական պանթեոնում տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ մեր հայրենիքի համար կյանքը նվիրած...
Աղբյուր` Panorama.am
14:03
Ողբերգական վթար Աշտարակի խճուղում
Դեկտեմբերի 26-ին, ժամը 11:06-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աշտարակի...
Աղբյուր` Panorama.am
13:55
Արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը Հայաստանն ունի 11 մասնակից
Դեկտեմբերի 26-31-ը Նյու Յորքում կանցկացվեն 2024 թվականի աշխարհի արագ և կայծակնային շախմատի առաջնությունները:  Տղամարդկանց...
Աղբյուր` Panorama.am
13:51
«Զանգեզուր»-ում Կովկասյան ընձառյուծն իր ձագի հետ ազատորեն շրջում է
Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կոնսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տարածքում տեսախցիկները հազվագյուտ կադրեր են ֆիքսել,...
Աղբյուր` Panorama.am
13:05
Եթե Հայաստանը նմանատիպ հակընդդեմ առաջարկով հանդես գա, սա տանելու է փակուղի, Ադրբեջանը ստիպված կլինի մերժել.Բեգլարյան
«Հերթական խայծն է կամ այնպիսի քաղաքական պահանջ է, որը  հետագայում կարող է դառնալ բանակցությունների առարկա և լրացուցիչ քաղաքական լծակ...
Աղբյուր` Panorama.am
12:53
Էրդողանի գիրք նվիրելը մոտավորապես նույնն էր, եթե բռնաբարողը զոհին «Կամասուտրայի» մի օրինակ նվիրեր. Մամիջանյան
«Ցավոք սրտի, ինչ Փաշինյանը իշխանության է, մեր տարեկան ամփոփումները բացառապես վատ, չարագույժ նորությունների մասին են»,-հրավիրված...
Աղբյուր` Panorama.am
12:45
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևանում դեկտեմբերի 26-ի ցերեկը, 27-ի գիշերը, 29-ի ցերեկը, 30-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին և 29-ի...
Աղբյուր` Panorama.am
12:42
Օրեր առաջ պաշտոնից ազատված Գևորգյանի գործով կան նաև այլ մեղադրյալներ
Երեկ ձերբակալված Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց ընտրել է տնային կալանքը։ Գործը քննվում...
Աղբյուր` Panorama.am
12:31
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը Բաքվում 1987 թվականից ի վեր դրվագներ են մեղսագրվում. իրավական փորձագետ
«Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը Բաքվում 1987 թվականից ի վեր դրվագներ են մեղսագրվում»,- «Մեդիա կենտրոնում»...
Աղբյուր` Panorama.am
12:14
Փաշինյանը նախատեսում է տեսակապով միանալ ԵԱՏՄ գագաթաժողովին
Նիկոլ Փաշինյանը, որի մոտ կորոնավիրուս  է հայտնաբերվել, նախատեսում է Սանկտ Պետերբուրգում անցկացվելիք  ԵԱՏՄ գագաթաժողովին մասնակցել...
Աղբյուր` Panorama.am
12:11
Փաշինյանը ճիշտ չէ՝ անհատ տաքսի վարորդները մնացել են ստվերում, ՀՀ-ից ՊԵԿ-ում ընդամենը 103-ն են հաշվառվել
Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 5-ի կառավարության նիստում աչքալուսանք տվեց, թե ՊԵԿ-ից իրեն զեկուցել են, որ օրենսդրական նորմը սեպտեմբեր ամսին ուժի մեջ...
Աղբյուր` Panorama.am
11:42
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան
«Բաքվի բանտերում գտնվող 16 հայ ռազմագերիներ դեռևս չեն դատապարտվել, քրեական գործերն ընթացքում են»,- «Մեդիա կենտրոնում»...
Աղբյուր` Panorama.am
11:38
Գաղտնալսման գործով Սասուն Խաչատրյանն ասել է՝ հեռախոսս կորցրել եմ. Վանեցյանը մանրամասներ է պատմել
«Լսել են համաշխարհային գերտերությունների հեռախոսները, կարդացել են էլեկտրոնային փոստի գրագրությունները, սոցանցերը»,-այսպես արձագանքեց...
Աղբյուր` Panorama.am
11:05
Աննա Սեդոկովան նախկին ամուսնու մաhիg հետո խոսել է առաջին անգամ
Երգչուհի Աննա Սեդոկովան հոսպիտալացումից հետո առաջին անգամ խոսել է իր նախկին ամուսնու՝ բասկետբոլիստ Յանիս Տիմայի հուղարկավորության և իր վիճակի...
Աղբյուր` Panorama.am
10:42
Տոնական օրերին պահպանել երեխայի կանոնավոր սննդակարգը. մասնագետների խորհուրդները
Տոնական օրերը շատ հաճելի են, սակայն հատկապես այդ օրերին կարևոր է ուշադրություն դարձնել երեխաների սննդակարգի։ Մասնագետները խորհուրդ են տալիս այս...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան
12:33 26/12/2024

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}