Հայաստանում Ամանորին նվիրում են ավելի թանկ նվերներ, քան մյուս երկրներում. Wildberries-ի ուսումնասիրությունը
Հայաստանում Ամանորին ավելի թանկ նվերներ են պատվիրում, քան այլ երկրներում, որտեղ ներկայացված է Wildberries-ը։ Նման եզրահանգման է եկել ընկերությունն իրականացրած հետազոտության արդյունքում։ Հայաստանցիները նվերների համար նախատեսել են 12.3 հզ ռուբլու չափ գումար՝ մոտ 50 հզ դրամ։ Մյուս երկրներում նվերների համար նախատեսել են մոտ 9.6-9.7 հզ ռուբլի։
«Հատկանշական է, որ Հայաստանում ավելի հաճախ են տալիս թանկարժեք նվերներ։ Հարցվածների 8%-ը նախատեսում է նվիրել 40 հազար ռուբլի արժեցող ու ավելի թանկ նվերներ։ Այլ երկրներում նման գումար ծախսել ցանկացողների մասնաբաժինը տատանվում է 2- 5%-ի սահմաններում»,-նշում են ընկերությունում։
Հարցվածնների մեծ մասը նախընտրել է, որ նվերն իրենց համար անակնկալ լինի։ Նվերի թոփ եռյակում են տան պարագաները, աքսեսուարները, կոսմետիկան և այլն։
Ըստ աղբյուրի, Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի, Վրաստանի բնակիչների մեծ մասը տոներն անցկացնելու են տանը։ Հայաստանում ու Վրաստանում այդ թիվը 61 տոկոս է։
Ի՞նչ են անելու տոնական օրերին։ Հարցվածների կեսը պատասխանել է, որ ծրագրում են երկար քնել ու հանգստանալ։ Այսպես է պատասխանել հարցվածների կեսը: Հայաստանում հարցվածների միայն վեց տոկոսն է նշել, որ ակտիվ հանգիստ է ունենալու, Բելառուսում և Ղազախստանում ակտիվ հանգիստ ծրագրում է հարցվածների 12%-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան