«Հրապարակ». Եթե այդքան լավ աշխատել է, ինքը Խուդաթյանից է գոհ, Խուդաթյանը` իրենից, ո՞րն է ազատվելու պատճառը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նոր նախարարների նշանակմամբ նրանց տեղակալներն ավտոմատ ազատվեցին, մի մասը վերանշանակվեց, մյուս մասին ասացին` ցտեսություն: Հեռացողների թվում էին նաև ՏԿԵ նախարարի տեղակալները: Նորանշանակ Դավիթ Խուդաթյանը չցանկացավ աշխատել Վաչե Տերտերյանի և Հովհաննես Հարությունյանի հետ:
Վերջինս իր էջում գրեց. «Այս ընթացքում կառուցողական և արդյունաբեր աշխատելու հնարավորություն ենք ունեցել Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության և քաղհասարակության մի շարք կազմակերպությունների հետ... Հաջողություն եմ մաղթում ՏԿԵ նախարարության թիմին՝ նախարար Դավիթ Խուդաթյանի ղեկավարությամբ, մեր պետության զարգացման շարունակականությունն ապահովելու գործում»։ Պարզ չեղավ` եթե այդքան լավ աշխատել է, ինքը Խուդաթյանից է գոհ, Խուդաթյանը` իրենից, ո՞րն է ազատվելու պատճառը:
Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, թե դա եղել է իր և Դավիթ Խուդաթյանի միասնական որոշումը. «Խուդաթյանն իմ կուսակցական ընկերն է, և մեր որոշումները պարտադիր չէ դրական կամ բացասական կողմից դիտարկել։ Քաղաքական պաշտոնները ժամանակ առ ժամանակ ենթակա են փոփոխությունների, մարդիկ պիտի փոխվեն, քաղաքական պատասխանատվությունն այլ մարդիկ վերցնեն։ Ամեն փոփոխություն, կարծում եմ, միտված է ապարատում լավ փոփոխությունների համար»:
Ասաց նաև, որ նոր առաջարկներ ունի. «Տարբեր առաջարկներ եմ ստացել, պիտի մտածեմ», բայց չասաց, թե ինչ առաջարկներ են։ Լուրեր կան, որ հանքարդյունաբերության ոլորտում կոռուպցիոն բնույթի սկանդալներ կան` նաև դրանցով է պայմանավորված իր հեռանալը։ Նախկին փոխնախարարը փորձեց հասկանալ, թե որտեղից են այդ լուրերը, ապա առաջարկեց իր մասին կարծիք հարցնել Հանքագործների և մետալուրգների միությունից»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Ինչ ունեցվածք է հայտարարագրել Արուսյակ Ջուլհակյանը
- «Հրապարակ». Փաշինյանի շոու-որոշումից ամենաշատը նեղվել են ԱԳՆ-ում
- «Ժողովուրդ». Կոկաինի գործով ՀՀ իրավապահները իրավական աջակցության համար դիմում են ուղարկել նաև ԱՄՆ
- «Հրապարակ». ԱԺ ընդդիմությունը որոշել է կյանքի կոչել Արցախի ժողովրդի սոցիալ-տնտեսական իրավունքների հարցով քննիչ հանձնաժողովը
- «Ժողովուրդ». Ինչ էլ որ բացատրի Ավինյանը, անհնար է, որ տրամաբանական հնչի
- «Հրապարակ». Ինչու չհրավիրվեց ԱԺ արտահերթ նիստ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան