Քովիդի պատճառով Փաշինյանն այսօր չի մասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի այսօր Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին:
«Երկուշաբթի՝ դեկտեմբերի 23-ին, քովիդի դրական ախտորոշում եմ ունեցել:
Դեկտեմբերի 23-ին և 24-ին մեկուսացել և աշխատել եմ կեցավայրից: Դեկտեմբերի 25-ին ախտորոշումս արդեն բացասական է և վերադառնում եմ աշխատանքային սովորական ռեժիմի:
Այսուհանդերձ, նաև խորհրդակցելով գործընկերների հետ, չեմ մասնակցի այսօր Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին:
Մինչեւ օրվա վերջ որոշում կկայացնեմ վաղը ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Սանկտ Պետերբուրգում Պուտին-Փաշինյան առանձին հանդիպում նախատեսված չէ.Պեսկով
- Պուտինը Փաշինյանի գլխավորությամբ կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան