Ռուսաստանի ազգային հավաքականը հնարավոր է ընկերական հանդիպում անցկացնի Հայաստանի ընտրանու հետ
Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականը նախատեսում է 2025 թվականի առաջին կեսում մի քանի հանդիպում անցկացնել եվրոպական թիմերի հետ։ Այս մասին Ռիա Նովոստիին ասել է Ռուսաստանի ֆուտբոլային միության ղեկավար Ալեքսանդր Դյուկովը։
Դեկտեմբերի 13-ին տեղի է ունեցել 2026 թվականի աշխարհի առաջնության վրոպական որակավորման մրցաշարի վիճակահանությունը, կազմվել է ազգային հավաքականների 2025 թվականի մրցաշարային օրացույցը։ Այսպիսով, մարտ և հունիս ամիսներին պատուհաններն ազատ են մնացել 24 հավաքականների համար, այդ թվում՝ Բելառուսի, Հայաստանի, Հունգարիայի, Թուրքիայի, Վրաստանի, Բուլղարիայի և Ադրբեջանի հավաքականների համար։
«Մենք ծրագրում ենք հանդիպումներ մարտ և հունիս ամիսներին։ Խոսքը նաև եվրոպական հավաքականների մասին է»,- ասել է Դյուկովը։
Հիշեցնենք, որ 2022 թվականի փետրվարից, ուկրաինական իրադարձությունների ֆոնին, ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի որոշմամբ անորոշ ժամանակով կասեցվում է Ռուսաստանի հավաքականների ու ակումբների ելույթները կազմակերպությունների հովանու ներքո անցկացվող միջազգային մրցաշարերին։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան