Ռուսաստանում մեսենջերներով զանգերը կարող են արգելափակվել
ՌԴ Թվային զարգացման նախարարությունը և Ռոսկոմնադզորը քննարկում են մեսենջերներով ձայնային զանգերն արգելելու հնարավորությունը։ Այս մասին գրում է Կոմերսանտը՝ հղում անելով հեռահաղորդակցության օպերատորների աղբյուրներին և հեռահաղորդակցության շուկայի զրուցակցին։
Մեսենջերներով խաբեբաների ակտիվության աճի պատճառով իշխանությունները չեն բացառում մեսինջերներով զանգերի սահմանափակումներ մտցնելը։ Քննարկվում է ինչպես ամբողջական արգելափակումը, այնպես էլ արտերկրից զանգերի արգելքը։
Այժմ, հեռահաղորդակցության օպերատորների տվյալներով, մեսենջերներով զանգերի մոտ 40%-ը կատարվում է խաբեբաների կողմից, ընդ որում դրանց մոտ 70%-ը արտասահմանից է:
Հեռահաղորդակցության օպերատորներն ասում են, որ առանց լրացուցիչ գործիքների չեն կարող արգելափակել զանգերը մեսենջերներով, իսկ նման սահմանափակում հնարավոր է միայն Ռոսկոմնադզորի մակարդակով։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան