Ասում են՝ ՏՏ ընկերությունների եկամտահարկը նվազել 10%-ի, նման բան գոյություն չունի, նրանք վճարելու են 20 %. Վահե Հովհաննիսյան
«Երբեմն լինում է այնպես, որ մենք բյուջով պլանավորում ենք իրականացրել մի գործողություն և տարվա ընթացքում պարզվում է, որ այդ գործողությունը հնարավոր չէ այդ տարի անցկացնել՝ այս կամ այն պատճառով և մենք ստիպված ենք լինում այդ գումարները վերաբաշխել մեկ այլ ուղղությամբ, որի մասով ոչ մի բան չէինք պլանավորել»,-հրավիրված ասուլիսում հայտնեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նրա խոսքով, նման միտումները բոլորի մոտ, նաև նախարարության մոտ հարցեր է առաջացնում և նշեց, թե դրանից խուսափել հնարավոր չէ ու հարցն այն է թե ինչ չափով են այն անելու։
«Հիմնականը եկամուտների քաղաքականությունն է։ Այստեղ երկու հիմնական գործողություն ենք իրականացրել, առաջինը՝ բարձրացվել է շրջանառության հարկի տոկոսադրույքը, միաժամանակ նաև մեծացվել է շրջանառության հարկ վճարելը նվազեցնելու հնարավորությունները»,- ասաց նախարարը և պարզաբանեց, որ դրանով այն տնտեսվարողները, որոնք կունենան բավարար փոստաթղթավորում, նրանց համար հարկային բեռը չի ավելանա։
Որպես երկրորդ օրինակ նախարարը նաև նշեց, որ ԱԺ-ում է գտնվում մասնագիտական որոշ ծառայություններ շրջանառության հարկի շրջանակներից հանելու օրինագիծը, որը վերախմբագրվել է, բայց վերջնական տեսքի մասին չի կարող ասել, դրա փոխարեն հիշեցրեց, որ 2025 թվականից ուժի մեջ է մտնում փաստաբանական և նոտարական գործունեությունը շրջանառության հարկի շրջանակից հանելու նորմը։
Տեղեկացնելով, որ իրենք ուսումնասիրություն են իրականացնում առկա արտոնությունների վերաբերյալ և գնահատում են դրանց արդյունավետությունը՝ հովհաննիսյանն ասաց. «Առաջիկայում էլ հանդես ենք գալու այդ արտոնությունների չեղարկման առաջարկներով»։
Աջակցությունը պետք է լինի ծախսային միջոցառումներով, այլ ոչ թե հարկային արտոնություններով։
«Հաճախ լսում եմ, թե ՏՏ ոլորտի ընկերությունների եկամտահարկը նվազել 10% է դարձել, նման բան գոյություն չունի, ՏՏ ընկերությունները վճարելու են 20 %»,- ասաց Հովհաննիսյանը և բացատրեց, որ կառավարությունն ասել է, որ ընդամենը կվճարի ՏՏ ընկերությունների աշխատակիցների կրթության ծախսերը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան