Լրագրողները պետք է մի բան ասելուց առաջ գոնե կարդան, թե վերնագրից հետո ինչ է գրած. Վահե Հովհաննիսյան
«Ես որևէ էմոցիա չունեմ դրա հետ կապված, որովհետև կարծում եմ, որ եթե ոչ հասարակ քաղաքացիները, ապա գոնե լրագրողները պետք է մի բան ասելուց առաջ մի քիչ ավելի խորը նայեն, գոնե կարդան, թե վերնագրից հետո ինչ է գրած»,-հրավիրված ասուլիսում հայտարարեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ արձագանքելով լրագրողի դիտարկմանը, որ նախարարն իր եկամտի հայտարարագրում վրիպակներ է անում, որը կոռուպցիայի ռիսկերի մասին ենթադրությունների առիթ է տվել, մյուս կողմից էլ սովորական քաղաքացին ինչպես պետք է անսխալ լրացնի հայտարարագիրը, եթե նախարարն է սխալվում։
Նրա խոսքով, իր հայտարարագրում գրված է, որ պաշտոնը ստանձնելուց առաջ ինքը ինչ-որ մեկից 1 մլն դոլարի պարտք է վերցրել։
«Դա կոռուպցիա՞ է, թե ոչ։ Հիմա ինչ-որ մեկը կարող է նման վերանգիր գրել և ինչ-որ մեկին ահաբեկել այդ վերնագրով, բայց քանի որ իրականությունը մի փոքր այլ է, դրա համար ես որևէ էմոցիա չունեմ»,-հայտնեց նախարարը, ակնարկելով, որ իր հայտարագրում կոռուպցիոն վրիպակներ չկան։
Անդրադառնալով իր հայտարարգրում եղած վրիպակներին՝ նախարարը նշեց, թե և՛ կարելի է ասել, որ այն վրիպակ է, և՝ ոչ։ Նա բացատրեց, որ հայտարարգրում մեքենայի գնման տարեթիվ է գրել, էլեկտրոնային համակարն ինքնաշխատ այն ամսաթիվ է դարձրել։
«Հաջորդ տարի այդ նույն տողում ամսաթիվն եմ լրացրել և անհամապատասխանություն է եղել»,-ասաց ֆինանսների նախարարը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան