Վլադիկավկազի առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել ՝ ԱԹՍ անկման պատճառով
Վլադիկավկազի առևտրի կենտրոնում պայթյունի և հրդեհի պատճառ է դարձել անօդաչու թռչող սարքի բեկորները։ Այս մասին գրում է rbc.ru-ն։
Այն վարկածը, որ Վլադիկավկազի Alania Mall առևտրի կենտրոնում պայթյունը տեղի է ունեցել անօդաչու թռչող սարքի բեկորների անկման հետևանքով, հաստատվում է քննիչների կողմից, հայտարարել է Հյուսիսային Օսիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն։ Նախկինում նշվում էր, որ պատճառը գազի բալոնի պայթյունն է։
Վլադիկավկազի Alania Mall առևտրի կենտրոնում պայթյունը և հրդեհը տեղի են ունեցել խոցված անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնելու պատճառով, հայտնել է Հյուսիսային Օսիայի նահանգապետ Սերգեյ Մենյայլոն։
Նրա խոսքով՝ այս վարկածը «հաստատված է քննչական և օպերատիվ գործունեության նախնական արդյունքներով»։ Նաև առևտրի կենտրոնի մոտ գտնվող տեսախցիկները ցույց են տալիս, որ «պայթյունը տեղի է ունեցել դրսից»։
Այժմ անվտանգության ուժերը տեղում փնտրում են անօդաչու թռչող սարքի մասեր և բեկորներ, հավելել է Մենյայլոն։ «Պաշտպանության նախարարության տվյալներով՝ Հյուսիսային Կովկասի դաշնային օկրուգի մի շարք շրջաններում անօդաչու թռչող սարքի հարձակում է իրականացվել»,- գրել է նահանգապետը։
Պայթյունը տեղի է ունեցել դեկտեմբերի 25-ի առավոտյան։ Դրա ընթացքում մեկ մարդ է մահացել։ Եղել են նաև տուժածներ։
Պայթյունի տեսանյութն՝ այստեղ։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան